ՀԱԿ-ը պատրաստ է կոմպրոմիսի
Ընտրական համակարգի արմատական վերափոխման նպատակով վաղը` նոյեմբերի 21-ին, ՀԱԿ-ն Ազգային Ժողովում արտահերթ նիստ է հրավիրում:
«Եթե վաղվա արտահերթ նիստում մենք իրականացնենք այն բոլոր վերափոխումները, որոնք նախատեսված են, թույլ կտա բարձրացնել հասարակության հավատն ընտրությունների նկատմամբ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: ՀՀԿ-ն արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ առարկություններ ունի «Ընտրական օրենսգրքում» վերափոխումներ կատարելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթի վերաբերյալ:
Ըստ Զուրաբյանի` ԱԺ աշխատակազմը և Կառավարությունը մասնավորապես կարծում են, որ ընտրություններին զինծառայողների մասնակցության սահմանափակումը այս փաթեթում հակասահմանադրական է, ինչպես նաև, որ ընտրացուցակների հրապարակելու առաջարկությունը հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը դիմում է ՀՀԿ-ին` եթե դա է նիստին չմասնակցելու պատճառը, ՀԱԿ-ը պատրաստ է գնալ կոմպրոմիսի: «Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի կողմից ամենաառանցքային առարկությունները բավարարել»,- ասաց Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ պատգամավորն ասում է` իրենց պահանջները վաղուց հայտնի են:
«Հիմնական պահանջը կապված է նրա հետ, որ ընտրացուցակները, որոնք ամբողջովին կեղծված են, որում 700 հազար մարդ կա ընդգրկված, որոնք իրականում Հայաստանում չեն, այս ընտրացուցակները մաքրենք»,- ասաց պատգամավորը: Այս դեպքում, ըստ նրա, ընտրակեղծիքները մի քանի անգամ կկրճատվեն:
Վաղը ժամը 14:00-ին ԱԺ քննարկումներին զուգահեռ, Հայ ազգային կոնգրեսը ընտրական համակարգի խնդիրներով մտահոգված բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազգային ժողովի մոտ, որտեղ տեղի կունենա ակցիա:
Հիշեցնեմ այս տարվա ԱԺ ընտրությունները Հայաստանի եւ երեւի Համաշխարհային պրակտիկայում ամենակեղծված ընտրություններն էին, որովհետեւ, չհաշված այլ կեղծիքները ընտրացուցակներում ընտրողների թիվը 2,5 միլիոն մարդ էր մտցված, այսինքն ավելի շատ քան Հայաստանի ներկա ողջ բնակչությունը եւ 400 հազարով ավելի շատ, քան 1991 թ. ընտրացուցակներում, երբ ՀՀ բնակչությունը ավելի քան 3,5 միլիոն էր:
Աղբյուր Ա1+, Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:
Отправить комментарий