10.02.2012

Եթե Օսկանյանն, գլխավոր դատախազի միջնորդագրից մեկ օր առաջ հայտարարեր, որ առաջիկա ընտրություններում պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ոչ ոք նրան փողերի յուրացման մեջ չէր մեղադրի։

Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից, թերթերի տեսություն. (ֆոտո)
 tert.am
Վարդան Օսկանյանի դեպքը քաղաքական հետապնդման օրինակ է, ըստ Ավետիք Իշխանյանի: Եթե Օսկանյանն, ըստ նրա, գլխավոր դատախազի միջնորդագրից մեկ օր առաջ հայտարարեր, որ առաջիկա ընտրություններում պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ոչ ոք նրան փողերի յուրացման մեջ չէր մեղադրի։
 «Դեռ ուշ չէ, եթե նա ինչ-որ ժամանակ հետո հայտարարի, կարճ ժամանակում կմոռացվի այդ հետապնդման մասին»,-ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում:
 
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն և ընդգծել.
Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են Քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ:

 ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում Վարդան Օսկանյանի "գործով" դատախազական միջնորդագրի քննարկմանը հայտարարեց, թե պետք չէ նեղն ընկնելուց հերոսական դրվագներ ցույց տալ: Նրա այդ խոսքն առնչվում էր նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ելույթի կենսագրական հատվածին, որտեղ Օսկանյանը ներկայացնում էր, թե ինչպես է ընտանիքով թողել Ամերիկան, տեղափոխվել Հայաստան, ապրել ու աշխատել այստեղ:
- - -
Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

 5 –րդ գումարման խորհրադարանի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Եվս մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող «փողերի լվացման» հատկանիշներով քննվող գործին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները: Բոյկոտին միանալու մասին վերջինը հայտարարեց ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի, երբ վերջինս հայտարարելով, որ վստահություն չեն տածում Գլխավոր դատախազի ո՛չ մարդկային, ո՛չ պրոֆեսիոնալ որակների հանդեպ, հավելեց, որ ակնհայտ է, որ գործ ունեն քաղաքական պատվերի հետ՝ անկախ միջնորդագրի հիմնավորվածությունից կամ չհիմնավորվածությունից:

 Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլ հայտարարելով իրենց բոյկոտի մասին, հայտարարեց. «Անհասկանալի է մեծամասնության կեցվածքը, փոխանակ ընդդիմանար, որ այս միջնորդագիրը չընդգրկվեր, դեռ մի բան էլ հիմնավորում են, որ սա բխում է պետության ու Ազգային ժողովի և, վերջապես, Վարդան Օսկանյանի շահերից: Ես սա համարում եմ հայաստանյան արդի քաղաքական ֆոլկլորի բացառիկ նմուշ»: Աղվան Հովսեփյանի միջնորդագրի փակ գաղտնի քվեարկությունը տևեց 30 րոպե: Քվեարկությանը մասնակցում էին միայն «Հանրապետական« խմբակցության և «Օրինաց երկրի» պատգամավորները: Ժառանգության համամասնական ցուցակի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեսքանդր Արզումանյանը , ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը և դաշնակցական Արծվիկ Մինսյանը վերահսկում էին փակ, գաղտնի քվեարկությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում