Իրենցր մարմնին դաջվածքներ անելը համընդհանուր բնույթ է կրում ամերիկյան հասարակությունում: Ամբողջ տարվա ընթացքում երկրով մեկ անց են կացվում դաջվածքների փառատոներ ու դրա երկրպագուների համագումարներ: Զարմանալի է նաեւ այն փաստը, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են արդեն հասուն տարիքում իրենց մարմնի վրա զանազան դաջվածքներ պատկերում:
- - -
Նաեւ
Ամենադաջված մոդել - աղջիկը աշխարխում:
Վիշապի դաջվածքով թեժ աղջիկներ. - - -
Նաեւ
Ամենադաջված մոդել - աղջիկը աշխարխում:
- - -
1. Տատու նկարիչ Գրեգ Ֆրենչը եւ նրա հաճախորդ Կեյլոն Բրիտընին Վիրջինիա նահանգի Hampton Roads փառատոնում: Բրիտընին վերջերս է բաժանվել ամուսնուց, հաղթահարել է քաղցկեղը եւ տարել հոր մահը: Նա դաջվածքներ հասցնելը որպես յուրատեսակ թերապիա է ընկալում, յուրաքանչյուր պատկեր արտացոլում է իր կյանքի մի հատվածը: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
/16 ֆոտո Reuters /
2. Օհայո նահանգ. Մի խումբ կանայք ներս են մտել, որպեսզի լուսանկարեն National Tattoo Association Ազգային դաջվածքների ասոցիացիայի նույն շենքում անցկացված համագումարի գունագեղ տատուի մասնակիցներին: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
3. Կեյշա Հոլկոմբը նույն համագումարում ցույց է տալիս ոտքերի դաջվածքը, նվիրված իր մորը եւ հորը. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
4. Տատու նկարիչը աշխատում է, Վիրջինիայի Hampton Roads փառատոնում. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
5. Դաջված կինը իր փոքր տղայի հետ: Երեխան պետք է որ շատ հավանի նման փայլուն պատկերներով մորը. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
6. Սարսափների սիրահարը ցույց է տալիս պարանոցի դաջվածքները, Վիրջինիայի Hampton Roadso փառատոնում. (Լուսանկարը `Reuters / Larry Dwning)
7. National Tattoo Association, դաջվածքի ազգային Ժյուրին, Ցինցինատի քաղաքում տեղի ունեցող փառատոնում, ուշադիր ուսումնասիրում են մասնակիցներից մեկի դաջվածքը: Շատ հավանական է որ նրանց հետաքրքրում է ոչ միայն դաջված պատկերները. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
8. 31 - ամյա Կեյշա Հոլկոմբը (№ 10) Կոլորադոյից սպասում է ժյուրիի մոտ իր հերթին. Նա մեծացել է մի զինվորականի ընտանիքում, որը չի խանգարել նրան 16 տարեկանում անել իր առաջին դաջվածքը: Կեյշան ցանկանում է որ պատկերները ի վերջո ծածկեն իր ամբողջ մարմինը, բացի գլխից, պարանոցից ձեռքերից: Այժմ նա ինքը տատուի վարպետ է: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
9. Ջեֆ Բիտինգը (աջից) ասում է, որ իր դաջվածքը տեւել է մոտ 500 ժամ: Առաջիկայում, նա ուզում է ամբողջությամբ ծածկել դաջվածքով նաեւ աջ ոտքը, որպեսզի հնարավորություն ունենա հաղթել «full body» մրցույթում: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
10. Տատու նկարիչ Շենոն Տուհին 23 տարեկանից իր ողջ կյանքը կապել է տատուի հետ: Առաջին պատկերը խփել է 10 տարեկանում: Շենոնը այժմ աշխատում է, Նյու Յորքի Լոնգ-Այլենդ սրահում: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
11. Վարպետ նկարիչ Սոն Կերնը Ամերիկայի կապիտան Ռոն Ռուչիի աշխատանքի վրա: Գործընթացը տեւել է հինգ ու կես ժամ, իսկ պատկերն արժանացել է "Օրվա դաջվածք" հեղինակավոր մրցանակաբաշխության, Hampton Roads փառատոն: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
12. Եկել է նաեւ գլխի ժամանակը. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
13. 62 - ամյա Ռոբերտ Զայբերտը Բարլինգտոնից, Կենտուկի նահանգ, ցուցադրում է իր մարմնի դաջվածքով լի փոփոխությունները, նա 22 տարեկանից մարմինը անընդհատ ենթարկում է դաջվածքներին. (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
14. "Ես չունեմ սիրած դաջվածք. Ինձ համար նրանք բոլորն էլ իմ կյանքիս նկարն են", ասում է Ռոբերտը: (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
15. Ժյուրին աշխատում է, - "առանց աչք թարթելու". (Լուսանկարը `Reuters / Larry Downing)
16. Դեվիդ Բիլինգսը Էբինգդոնից, Մերիլենդ նահանգ, մեջքին պատկերել է իր սիրելի Slipknot երաժշտական խմբի պատկերը, այն տեւել է մոտ 150 ժամ եւ 12 տարի (Լուսանկարը `Reuters / Larry Downing):
Комментариев нет:
Отправить комментарий