6.07.2012

razm.Info. Ադրբեջանական կողմը 25 զոհ է տվել, որոնց մասին հրահանգվել է չհայտնել. օրվա ամփոփում

Ադրբեջանական կողմը 25 զոհ է տվել, որոնց մասին հրահանգվել է չհայտնել. օրվա ամփոփում

Ադրբեջանական սադրանքները և սահմանի երկայնքով կատարվող գործողություններն անարձագանք չեն մնում ոչ միայն հայ զինվորների կողմից, երբ հակառակորդ մեծ կորուստներով նահանջում է, այլև քաղաքագետները նշում են այն հավանական տարբերակները, որոնք Ալիևի ռեժիմին նման քայլերի են մղում: Այսօր ադրբեջանցիներն
Արցախի կողմից փորձել են հատել հայկական սահմանը, սակայն հայ զինծառայողները նրանց հետ են շպրտել: Պատահարի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր, ադրբեջանական կողմից պաշտոնական թվեր չեն հրապարակվում, փոխարենը հրապարակում են «այս կամ այն պատահարից առաջացած» մահվան դեպքեր:
  • Ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել Կոթի գյուղի երեք հենակետի վրա, որոնք հաջողությամբ ետ են մղվել: Այդ ուղղությամբ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
  • Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակին՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչը պետք է դադարեցվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հետևենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի»:
  • «Դա դատապարտելի դիվերսիոն գործողություն էր, սակայն պետք է ընդունենք, որ մենք ունեցել ենք թույլ կողմեր եւ թշնամին օգտվել է դրանցից»,- ասել է Ակադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ հարկ է ուսումնասիրել մեր սեփական սխալներն ու հետևություններ անել դրանցից:
  • «Մեզ համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քան իրենց տասնյակինը։ Եվ, իհարկե, մենք չենք ուզում, որ հայ զինվորները եւ քաղաքացիները մահանան այդ սահմանների վրա։ Իսկ եթե նրանք այդ քայլին են գնում, նշանակում է՝ համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հետ և կարծում են, որ իրենք ուժեղ են և կարող են ԼՂ հակամարտությունն ինքնուրույն լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի»,- ասել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
  • Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է, որ Ադրբեջանը իր քայլերով ցանկանում է ցույց տալ, որ ինքը չի հաշտվում ստատուս քվոյի և քաղաքական իրականության հետ, որը որ կա ԼՂՀ կարգավորման հարցում և հավելել. «Պատահական պատերազմ տեղի չի ունենա, սա ընդամենը լարվածության պահպանելու համար է: Երկու կողմերն էլ ունեն ժամանակակից զենք, տասնյակ հազարավոր զինվորականներ, և այս գործողությունները ոչ թե ռազմական, այլ քաղաքական նշանակություն ունեն»:
  • Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը տվել է 25 զոհ և հավելել. «Այն դիվերսանտները , որոնք կատարել են քայլերը, միանշանակ թուրքական կադրեր են, եթե ոչ թուրքական բանակի, ապա Ադրբեջանի զինված բանակի կադրեր են, որոնք գերազանցապես պատրաստվում են Թուրքիայում»:
  • «Շատ լավ է, որ կա ՀԱՊԿ, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր առաջին գծում, մենք կարող ենք հաղթահարել նաև սեփական ուժերով»,- ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
  • «Բաքվին դիվերսիաներ են հարկավոր, բայց ոչ պատերազմ»,- ասել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
  • Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր սեփական ԶԼՄ-ներին սպանվածների մասին տեղեկություններ չհաղորդելու կոչ է արել:
  • «Մեր սահմանները հիմա մենք մեր փորձով պիտի պաշտպանենք, 18 տարեկան զինվորը պիտի մեր հետևում լինի: Էն ժամանակ, երբ պատերազմը սկսեց, էդ ով մեզ ասեց գնացեք, հիմա էլ պիտի չսպասենք ոչ մեկի ասելուն, պիտի հավաքվենք ու գնանք»,- ասել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն Ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում