6.07.2012

Մահապարտները որոշել են գնալ սահման՝ Չինարի


Մահապարտները որոշել են գնալ սահման՝ Չինարի

Մահապարտները որոշել են գնալ սահման՝ Չինարի

06 Հունիսի 2012 - 17:13 Հղումը- http://haynews.am/hy/1338988870
 
Այս օրերին, երբ Արցախի և Հայաստանի տարածքում հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացնում, որի հետևանքով հայկական կողմը ունեցավ զոհեր, երկրի ներսում նորից սկսեցին խոսել պատերազմի վերսկսման հավանականության կամ անխուսափելիության մասին:
Պետք է նկատել, որ այդ կարծիքներն երբեմն ընդամենը զգացմունքային հայտարարություններ են իրենից ներկայացնում: Փորձագիտական շրջանակներն իհարկե չեն բացառում լայնամաշտաբ գործողությունների վերամեկնարկը, բայց գերիշխող են այն կարծիքները, ըստ որոնց, Ադրբեջանը միայն պատերազմի պատրանք է ստեղծում և բայց լայնամաշտաբ պատերազմի պատրաստ չէ :

Չհայտարարված պատերազմը կվերաճի հայտարարվածի, թե` ոչ, հարցի պատասխանը որոշեցինք փնտրել նաև արցախյան ազատամարտիկների շրջանակում:

«Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն Ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը` Բեկը պատերազմի վերսկսման մասին հարցադրումս լսելով, պատասխանեց.

- Հենց հիմա մահապարտների տղերքով, մեր ընկերներով հավաքվել ենք մեր տանը, լսու՞մ ես ձայները, դու գիտես իրանց: Քննարկում ենք մեր հետագա քայլերը, որոշել ենք գնանք հասնենք Չինարի: Մեր սահմանները հիմա մենք մեր փորձով պիտի պաշտպանենք, 18 տարեկան զինվորը պիտի մեր հետևում լինի: Էն ժամանակ, երբ պատերազմը սկսեց, էդ ով մեզ ասեց գնացեք, հիմա էլ պիտի չսպասենք ոչ մեկի ասելուն, պիտի հավաքվենք ու գնանք: Էդ թուրք ասկյարներին, շան որդիներին թվում ա, թե հայ ֆիդայու ուժը սպառվել ա, մենք կանք ու պիտի գնանք: Գնալու ենք Չինարի, դրանց մի լավ սատկացնենք, մի երկու գյուղ ոչնչացնենք, նոր իմանան, որ մեր բռունցքի ուժը, հայ ֆիդայի տղեքը կենդանի են, չեն սպառվել: Է՞դ են ուզում, ցույց կտանք: Թե չէ ինչքա՞ն պիտի դրանք իրանց սանձարձակ պահեն….վախկոտ շներ…վախկոտ շներ… Ինչքան պետք ա կմնանք սահմանին…

- Պատերազմ չի վերսկսի, թշնամին դրան պատրաստ չէ, էդ վախկոտները դրան պատրաստ չեն:

Այսպես արձագանքեց Արցախի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցադրմանս, հետո շարունակեց.

- Թշնամին շանտաժ է անում` շփման գծում սրելով լարվածությունը, դիվերսիաներ անելով: Բայց իրանք էդքան դուխ չունեն, որ պատերազմ սկսեն Հետո Ադրբեջանի ներսում հիմա ներքին լուրջ տարաձայնություններ կան` քաղաքական, էթնիկ, կրոնական: Թալիշը, թե մյուս ազգային փոքրամասնություննե՞րը պիտի գնան Ադրբեջանի համար կռիվ տալու: Պատերազմը չի ավարտվել, մենք հիմա չհայտարարված պատերազմի մեջ ենք, բայց պանիկա պետք չի, պիտի իրականությունն իմանանք, հա մեր թշնամին հարուստ է, զենքեր է անընդհատ առնում, բայց ինքը ոգի չունի, ոչ էլ կռվող է, էլի եմ ասում, էդ ազգային փոքրամասնություններն Ալիևի հարստությունը չեն պահելու: Ի՞նչ է մեզանից պահանջվում, որ ամրապնդենք մեր դիրքերը, անենք ամեն ինչ, որ 18 տարեկան զինվոր չզոհվի սահմանի վրա: Ես հեսա ազատամարտիկներով հավաքվելու ենք և մեր ղեկավարությանը դիմենք, որ գնանք կանգնենք սահմանին: Նորից եմ ասում, դու հիմա կարող ա հանգիստ չես, հանգիստ , կռիվ չի սկսելու, բայց , որ էղավ, քեզ հետս տանելու եմ ..իմ ջոկատում կկռվես…

Մարիամ Պետրոսյան

HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում