Ադրբեջանական կողմն ունեցել է ոչ թե 5, այլ 25 զոհ Հղումը- http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=596218990-ի
2012-06-06 15:18:03
2012-06-06 15:18:03
Այնուամենայնիվ, հակառակորդի սադրիչ գործողությունները շարունակվում են , ինչից կարելի
է ենթադրել, որ Իլհամ Ալիևի համար իր զինվորների կյանքը ոչ մի արժեք չունի. «Ադրբեջանը մեկ զոհի դիմաց 10 զոհ ունենալն արդարացված է համարում: Ստացվում է, որ նրանք գնալով սադրիչ գործողությունների, լավ տեղյակ են, որ հայկական կողմը պատրաստ է դիմակայել, այսինքն՝ նրանք պատրաստ են կորցնել մի քանի անգամ ավելի զինծառայողներ»:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական դիվերսանտներն իրենց մկրտությունը ստանում են Թուրքիայի զինված ուժերում և նրանց թվում անգամ ազգությամբ թուրքեր կան, ուստի ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստները, ցույց են տալիս, որ Թուրքիան լավ չի պատրաստել կրտսեր եղբոր զինյալներին:
«Նման դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը պետք է ստուգեր արդյունքները, որով անցել են իրենց զինծառայողները»,- շեշտեց փորձագետը: Այս համատեքստում, Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ խնդիրը ոչ միայն հայ-ադրբեջանական է, այլ նաև հայ-թուրքական.
«Մենք շեշտը դրեցինք Հիլարի Քլինթոնի այցի վրա, բայց նույն օրերին, 3 օրյա այցով Բաքվում էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարական կազմը»:
Ռազմական փորձագետը չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ նշելով, որ հետախուզական մարտերով ադրբեջանական կողմը փորձում է ստուգել մեր պաշտպանության աստիճանը: Իսկ մեր պաշտպանության մակարդակի մասին նա խոսել չցանկացավ, նշելով՝ փորձով տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում:
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց նաև, որ ադրբեջանական կողմը հերոսացնում է հայկական խրամատներում մնացած իր դիվերսանտներին, իսկ մենք չգիտենք նույնիսկ մեր իրական հերոսների անունները:
Zham.am
Комментариев нет:
Отправить комментарий