Հղումը-http://hayeli.am- ի
Երբ իշխանավորի և մեծահարուստի «լակոտները» զվարճանում են… ես վախենում եմ: Ես վախենում եմ, ու էլի շատ-շատ բաներից եմ վախենում:
Ես վախենում եմ, երբ իշխանավորի և իշխանական կուսակցության անդամի համար նախագահը Աստված է: Եվ նույն մարդու համար հեռախոսի և ավտոմեքենայի «գոլդ» համարը երազանք է: Երբ «ջիփազգի» մեքենաներ վարելը կայացման գրավականն է, երբ ընկերությունը կեղծ կատեգորիա է, երբ ընկերոջ կամ քավորի կինը հետաքրքրության օբյեկտ է, երբ ղեկավարի կողմից ընտրված
«վաստակավոր արտիստը» Թաթան կամ Արման Հովհաննիսյանն է, երբ հակառակորդի դիվերսիայից զոհված սահմանապահների գույժն առնելուց հետո էլ մեծահարուստը իր` ձորափի ռեստորանային խրախճանքը չի դադարեցնում, երբ իշխանավորը ևս նույն ողորմելի մարդուկն է` ես վախենում եմ: Երբ նախագահի եղբոր որդին 3-միլիոնանոց ծաղկեփունջ նվիրող մի տղայիկ է, երբ Շվեդիայում մինչ օրս մեծահարուստ հայ երիտասարդ ասելիս հիշում են երկրորդ նախագահի կրտսեր որդուն, ով ճաշել է այնտեղ, ուր լորդերն են ճաշում, երբ մերօրյա սերիալների հերոսները ընդօրինակելի կերպարներ են, ես վախենում եմ: Իսկ ամենից շատ վախենում եմ, երբ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, իսկ դրսում ապրող հայերը կարոտում, կարոտում ու վերջում … հայհոյում են: Վախենում եմ, երբ սահմանին զոհված զինվորների հայրերը արտագնա աշխատանքի մեկնողներն են: Վախենում եմ մեր մեջ նստած ստրուկից, մեր թափառական ու քաղքենի տեսակից: Իսկ ամենա-ամենաշատը ես վախենում եմ պատերազմից…
Անժելա Թովմասյան

Комментариев нет:
Отправить комментарий