Ռուս երկրպագուները խաղից առաջ, տեղական ժամանակով 17.30 հավաքվեցին Լեհական Զորքերի թանգարանի մոտ եւ մարզադաշտ տանող կամուրջի մոտից երթ անցկացրին դեպի մարզադաշտ: Դրանից հետո նրանց սկսեցին մոտենալ մեծ թվով լեհեր պրովակացիա անել եւ վիրավորական արտահայտություններ թույլ տալ ռուսների հասցեին: Տեղական ոստիկանությանը հաջողվում էր վիճակը հսկողության տակ պահել, բայց այնուամենայնիվ երթից անմիջապես հետո սկսեցին հայտնվել առաջին տուժածները, այդ թվում մի լեհ լրագրող, որը գլխի շրջանում վնասվածք ստացավ երբ լեհ ամբոխին ճնշում գործադրելով հաջողվեց ճեղքել ռուսների երթը պահող ոստիկանական շղթան: Կարգը վերականգնելու նպատակով ոստիկանները ջրաշիթեր օգտագործեցին եւ դեպի օդ նախազգուշական կրակ բացեցին, փորձելով բաժանել կռվող կողմերին:
Ոստիկանները չէին հասցնում արագ արձագանքել ծեծկռտուքին ինչի արդյունքում մոտ 100 մարդ միջին աստիճանի ծանրության վնասվածքներ ստացան, մոտ 140 մարդ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժիններ, հաղորդում է BBC -ն: Առավել ծանր բախումներ կարող էին տեղի ունենալ անմիջապես մարզադաշտի մոտ գտնվող կամուրջի վրա, որտեղ ռուս երկրպագուներին մոտ հազար լեհ երկրպագու էր սպասում: Բայց ոստիկանները պատրաստ գտնվեցին դեպքերի նման ընթացքին: Ռեզինե փամփուշտներ կրակող հրացաններով կրակ բացելով երկրպագուների ուղությամբ հաջողվեց ցրել լեհերի կատաղած ամբոխը:
Այլ տեսագրություն դիտեք այստեղ http://ankax.blogspot.com/2012/06/flv.html

Комментариев нет:
Отправить комментарий