Ադրբեջանական բանակի կորուստները հասել են 40-ի
08 Հունիսի 2012 - 14:17 Հղումը-http://haynews.am/hy/1339150969 -ի
Երեկ ադրբեջանական կայքերը հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր հունիսի 7-ին` Ֆիզուլիի շրջանում հայկական զինված ուժերի «նախաձեռնությամբ» լայնամասշտաբ մարտեր են ընթանում, ընդ որում` ուղղաթիռների կիրառմամբ և իբրև երկու կողմերից էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
HayNews.am.-ի տեղեկություններով, կրակոցներ հնչել են Ֆիզուլիի հատվածում, բայց ոչ մարտ կամ դիվերսիա: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը HayNews.am-ի հետ զրույցում, նշեց, թե Արցախում իրավիճակը վերահսկվում է և լայնամաշտպաբ գործողությունների մասին խոսք լինել չի կարող.
«Սա Ադրբեջանի հերթական մտքի «թռիչքն է»:
Արդեն ավելի ուշ, ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար եւ բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միայն հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների եւ ճնշել հակառակորդի ակտիվությունը: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
Թեեւ ադրբեջանական բանակի դրսեւորած նախահարձակ գործողությունների ակտիվությանը, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»:
Ի դեպ, ըստ HayNews.am-ի տեղեկությունների, ադրբեջանական բանակը մի քանի օրվա ընթացքում կորցրել է շուրջ 40 զինվոր: Պաշտոնական Բաքուն, սակայն, իր ոչնչացված զինվորների փաստը ներկայացնում է իբրև դժբախտ պատահարների հետևանք՝ մեկի վրա քար է ընկել, մի քանիսն ականից են զոհվել...
HayNews.am

Комментариев нет:
Отправить комментарий