Բրեյվիկի ատելությունը մուսուլմանների նկատմամբ սկսվել է թուրքի վատ արարքից
2012-06-05 14:08:50 Հղումը - http://www.zham.am -ի
2012-06-05 14:08:50 Հղումը - http://www.zham.am -ի
Բրեյվիկը խոտովանել է, որ ատելության պատճառը մանկության տարիներին մուսուլմանների հետ շփումն է եղել։ Մասնավորապես նա առաջին անգամ բախվել է մուսուլմանների հետ 7 տարեկան հասակում, երբ Բրեյվիկի` ծագումով թուրք ընկերոջ հայրը կոտրել է նրա հեծանիվը։ Իսկ հետո
էլ մուսուլմաններից մեկը աղբով լի տոպրակը նետել է Բրեյվիկի մոր ուղղությամբ։ Բրեյվիկը նաև հիշել է, որ երբ ինքը 15-16 տարեկան էր մի խումբ մուսուլմաններ թալանել են բազմաթիվ նորվեգացիների բնակարաններ։ Նրանք նորվեգացիներին կարտոֆիլ են կոչել, իսկ նորվեգուհիներին՝ կարտոֆիլի կեղև։Եվ այսպես նրա մոտ մուսուլմանների հետ կապված մեծաթիվ տրավմատիկ հիշողություններ ունի:
Եվ այսպես 2006թ. նա սկսել է ահաբեկչական գործողությունների ծրագիր մշակել` «այլևս մուսուլմանների դեմ պայքարի դեմոկրատական ձևեր չտեսնելով”: Բրեյվիկն ասել է, որ ինքը ստիպված է եղել դիմել ծայրահեղ միջոցների։
Հիշեցնենք, որ նա դիմել էր ահաբեկչության`փորձելով բողոք բարձարացնել Եվրոպայում մուսուլմանների քանակի աճի արագ տեմպերի դեմ:
Բրեյվիկի գործի դատապրոցեսն ավարտված չէ: Ենթադրվում է, որ կամ նրան 21 տարով կազատազրկեն կամ բուժում կստանա հոգեբուժարանում։
Zham.am
Комментариев нет:
Отправить комментарий