| Սիրելի հայեր ջան, ուրախ եմ տեղեկացնելու,որ առիթն ունենք օգտակար լինելու մեր ժողովրդին ու մեր Եկեղեցուն: Հայտնեմ , որ արդեն բացվել է Հառիճի ճեմարանը, որտեղ, ինչպես միշտ, Եկեղեցու հովանու ներքո անվճար հիմունքներով պետք է սովորեն բազմաթիվ պատանիներ և համալրեն ազգի հոգևոր սպասավորների ու մտավորականների շարքերը: Լինելով նորաբաց` մեր ճեմարանը կարիք ունի լավ գրադարանի: Մեր խնդրանքն է, որպեսզի յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունենա գիտության ու ուսման այս նոր կաճառի գրադարանի ստեղծման նվիրական գործում: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կոգևորի մեր ազգի բոլոր առողջ ուժերին և ևս մեկ օրինակ կլինի մեր հավաքականության ու մեր ազգային միասնականության: Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը հրավիրում է բոլոր ազգային հաստատություններին, հասարակական բոլոր կառույցներին մասնակիցը դառնալու այս ակցիայի կազմակերպման աշխատանքներին: Մեծաքանակ գրքերի տեղափոխման խնդիրը լուծելու և այլ առաջարկների համար գրեք մեզ holyejmiatsin@gmail.com էլ. հասցեով և զանգահարեք հետևյալ հեռախոսահամաներով` 094 512 595, 077 115 456:
Սպասում ենք Ձեր առաջարկներին:
Գրքերի գնման նպատակով դրամական փոխանցումների համար տեղադրում ենք նաև Մայր Աթոռի հաշվերահամարը`1570001075480100 /չմոռանալ նշել նվիրատվության նպատակը/:
Աստված բոլորիդ պահապա |
Комментариев нет:
Отправить комментарий