3.23.2012

Թեժ պայքար թիվ 7 -ում. Րաֆֆի Հովհաննիսյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:


Թեժ պայքար թիվ 7 ընտրատարածքում. Րաֆֆի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյան Սամվել Ալեքսանյան.
Սոցիալական ցանցերում այժմ քննարկվող ամենաթեժ թեման  Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաառաջադրումն էր թիվ 7 ընտրատարածքում, եկեք տեսնենք ինչ են ասում իրենք պատգամավորության թեկնածուները:

ՀՅԴ գործիչների համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը "Առավոտի" հարցազրույցում ասել է. -"Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծում նման շատ բաներ կտեսնեք՝ սկսած նրանից, որ անհասկանալի կերպով խմբակցության շատ պատգամավորներ փոքրամասնություն կազմեցին նախընտրական ցուցակում, այն դեպքում, որ ակտիվ իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում":

«Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, թե ինքը չի իմացել, որ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, այդ իսկ պատճառով էլ երեկ առաջադրվել է այնտեղ մեծամասնական ընտրակարգով։

Նիկոլ Փաշինյանը այս կապակցությամբ այսօր ասել է. -"Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, եւ հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից:"
Ինչ վերաբերվում է ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ այս անգամ արդար ընտրություններ են անցկացվելու:

Բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, Նիկոլ Փաշինյանից եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, այդ ընտրատարածքում առաջադրվել են անկուսակցականներ Վարդան Վարդանյանը եւ Տիգրան Գրիգորյանը։
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում