3.23.2012

Կիմ Կարդաշյանի վրա մի անծանոթ կին ալյուր է նետել /10 ֆոտո/

Լոս Անջելեսի Ուեսթ Հոլիվուդի Լոնդոն հյուրանոցում տեղի ունեցած սեփական օծանելիքների թողարկման գովազդային արշավի միջոցառման ժամանակ, կարմիր գորգով քայլելիս Կիմ Կարդաշյանի վրա մի ասիացու դիմագծերով եւ անծանոթ կին ալյուր է նետել: Որից հետո Կարդաշյանը նմանվել է անհաջող խոհարարական փորձ կատարած տնային տնտեսուհու, գրում է dailymail -ը:


Կարդաշյանին ուղեկցել են առանձին սենյակ, որտեղ նա փոխել է հագուստը, որից հետո ցանկացել է ետ վերադառնալ տեսնելու ով է այդ ալյուր նետող կինը, որը ինչպես ասում են նետելու պահին նաեւ բղավել է "կախարդ" եւ շարունակելու միջոցառումը:



Դեպքի վայր են ժամանել հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք մի քանի րոպեում պարզել են որ փոշին ալյուր է: Ալյուրը նետած կինը ձերբակալվել է:

«Սա հավանաբար կյանքումս պատահած ամենահիմար, ամենաանսպասելի և տարօրինակ բանն էր», - ասել է Կարդաշյանը:


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում