3.24.2012

Քաղցկեղի բջիջների գոյատեւման գաղտնիքը PFKFB4 - գենն է:

Almut Schulze | | Cancerresearchuk.org Մարտ 23, 2012
Քաղցկեղի բջիջների մետաբոլիզմը /նյութափոխանակություն/ կարող է նոր թիրախ դառնալ հակաքաղցկեղային թերապիայում: Գիտնականները հայտնաբերել են մի գեն, որը կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճի, ասվում է Cancer Discovery ամսագրի հոդվածում:

Almut Schulze գեների էքսպրեսիայի լաբորատոր վերլուծության հետազոտական խմբի ղեկավարն է, նա իր գործընկերների հետ միասին ուսումնասիրել է երեք բջջային գծի մետաստատիկ քաղցկեղային գոյացությունները եւ դրանք համեմատել նորմալ շագանակագեղձի էպիտելիայի բջիջների հետ, հաղորդում է Xinhua -ն:

Գիտնականները հետաքրքրված էին մետաբոլիկ էնզիմների 222 գեների գործադրվող ճնշման, կրիչների եւ կարգավորիչների ազդեցությամբ: Աշխատանքի ընթացքում հաջողվեց պարզել, որ PFKFB4 գենը կենսական նշանակություն ունի բազմաթիվ նյութափոխանակման գործընթացներում:

Մասնավորապես, այն անհրաժեշտ էր գլիկոլիթիկ գործունեությունը հավասարակշռելու եւ հակաօքսիդանտների արտադրության համար, որն անհրաժեշտ է թթվային - վերականգնողական հավասարակշռությունը քաղցկեղի բջիջներում պահպանելու համար:

Երբ այս գենի մակարդակները նվազել է, ուռուցք աճը արգելակվել է: Գենի ամենաբարձր մակարդակը հետազոտողները հայտնաբերել են մետաստատիկ քաղցկեղի բջիջների մեջ: Այդպիսով, հակաքաղցկեղային թերապիայի շրջանակներում կարելի է ազդել տվյալ գենի վրա:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում