Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
1.31.2013
Թարս աճող վարունգի եւ ծույլ ժողովուրդի մասին
Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է անում, ցնցելով եւ զարմացնելով հանրությանը: Հիմա էլ նա զարմանքով նշել է, որ երեւանցիները չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել: «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»,- ասել է գործող նախագահը: Տարօրինակ է, որ նախագահին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում աշխատել ցածր աշխատավարձով: Բայց իրականությունն այն է, որ մեր կողքին ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փնտրում են անգամ 120-130 հազարանոց աշխատատեղեր, բայց հաջողության չեն հասնում: Ստացվում է, որ գործող նախագահին իր շրջապատը կրկին թյուրիմացության մեջ է գցել: Այլ կերպ ասած, նրան համոզել են, որ երկրում բազմաթիվ աշխատատեղեր կան, բայց ծույլ եւ հպարտ ժողովուրդը չի ցանկանում աշխատել: Բայց լինենք մինչեւ վերջ անկեղծ եւ փորձենք հասկանալ, թե տղամարդը ինչպես է կարողանալու պահել իր չորս կամ հինգ հոգանոց ընտանիքը, եթե ստանա 140 հազար դրամ աշխատավարձ: Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, մոռացել է կամ չգիտի, որ մեկ փոքրիկ հացն արժե հարյուր դրամ, որ տավարի մսի կիլոգրամը մոտենում է երեք հազար դրամին, որ կարագի մեկ կիլոգրամը երկու հազար վեց հարյուր դրամ է, իսկ մեկ կգ պանիրը լավագույն դեպքում վաճառվում է հազար հինգ հարյուր դրամով: Էլեկտրական էներգիան էլ, գազն ու ջուրն էլ, հեռախոսն էլ Հայաստանում ձրի չեն: Հետաքրքիր է, թե ինչու է նախագահը զարմանում, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել նման աշխատավարձով: Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք նախընտրում են անասուն չպահել, հող չմշակել, որ նպաստ ստանան, ապա կրկին անգամ գործող նախագահին նրա թիմը թյուրիմացության մեջ է գցել: Ամենապարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ մարդը կամովին իր եկամուտները չի նվազեցնի: Նպաստի համար անասուններից հրաժարվում են նրանք, ովքեր արտերկրից դրամական կայուն աջակցություն են ստանում: Սա էլ ժամանակակից Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որն առաջացել է արտագաղթի մեծ հասքի պատճառով: Այնպես որ, զարմանալու փոխարեն պետք է երկրում իրավիճակ փոխել, որ մարդն արժանապատիվ աշխատանք ունենա, որ արտագաղթը անցյալ դառնա, որ գործող նախագահն էլ ստիպված չլինի գյուղացու հետ խոսել տհաճ թեմաներից եւ վարունգի թարս աճի մասին:
Արտակ Դալլաքյան
Ես չեմ ուզում խոսել միյուս երբեւէ չընտրված նախագահ Քոչարյանի կողմից աղքատությունը խրախուսելու համար եւ սոցիալապես անապահով մարդկանց տրվող ցածր թոշակների, երեխաների համար վերացված նպաստների.. հաշվին Փարոս համակարգ պահելու աղքատության չնչին նպաստի նպատակի մասին, բայց մեկ բան ասեմ. Լֆիկի սիթիներում օրը ութ ժամ աշխատող երեւանցիները ստանում են ամիսը 40 հազար դրամ. Աշխարհի շուրջ. Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий