11.25.2012

Գտել են Նաիրի Հունանյանի մոր դիակը

Այս գիշեր Եվպատորիայի Գորկի ափին մոտ` ծովի մեջ, գտել են կնոջ դիակ։
Տեղի արտակարգ իրավիճակների աշխատակիցները ձկնորսական եռաժանիի մոջոցով են կարողացել ջրից դուրս բերել 64-ամյա տեղացու դիակը։ Ափին էլ հայտնաբերվել են կնոջ անձնական իրերը։

Նրա մահվան հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

Նշենք, որ ARMENIA Today-ի տվյալներով` մահացած կինը Նատտելա Գալստյանն է, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանի մայրն է։

Այս տեղեկությունը լրատվամիջոցի թղթակիցի հետ զրույցում հաստատել է նաեւ մահացած կնոջ հարեւանուհին` Ալեւտինա Սմիրնովան։ Նա հայտնել է, որ իր մահացած հարեւանուհուն վերջին անգամ տեսել է նախորդ օրը, սակայն արդեն երեկոյան նրա որդին` Արմենն, ասել է, որ չի կարողանում գտնել մորը. «Որդին փնտրում էր եւ գտավ նրան ծովում»։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակներից չեն հայտնում մահացածի անունն ու ազգանունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում