11.25.2012

Ո՞վ և ի՞նչ է զգուշացնում Սերժ Սարգսյանին

Միգուցե սա հերթական ազդակներից մե՞կն է, եկել է սրանց իշխանության վերջը.
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ո՞վ և ի՞նչ է զգուշացնում Սերժ Սարգսյանին

   
    Հայաստանի, ինչպես նաև աշխարհի շատ երկրների լրատվամիջոցները երեկ հեղեղվել էին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկատվությամբ, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենայի վրա կրակել են: /տես մեր բլոգում
«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, համընթաց ընթացող մեքենայից կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի վրա,/
    «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ 1998թ. հունվարի վերջին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոման Ղազարյանի մեքենայի վրա ևս կրակել են: Ու, փորձագետների կարծիքով, այդ դեպքն իր ազդեցությունն ունեցավ 1998թ. փետրվարի 3-ի հեղաշրջման իրականացման գործում. Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսեց վերջնականապես թուլանալ:

    Ի դեպ, այն ժամանակ ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր, որին ՀՀՇ-ն մեղադրում էր անգործություն ցուցաբերելու, իր աշխատակցի դեմ իրականացված մահափորձը կանխել չկարողանալու, այնուհետև չբացահայտելու մեջ: Միգուցե եկել է Ս.Սարգսյանի իշխանության վերջը, և սա հերթական ազդակներից մե՞կն է: Ամեն դեպքում զուգադիպությունները բավական շատ են:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում