11.02.2012

«Հակահարվածի» տղաները՝ ոստիկանությունում

Ա1+ հայտնում է.
-Հերթական ակցիան իրականացնելիս՝ այսօր 9.30-ի սահմաններում Երեւանի պետական համալսարանի մոտից Կենտրոնի ոստիկանություն են տարվել «Հակահարված» նախաձեռնության երկու ակտիվիստ՝ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գեւորգյանը:

Ըստ ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու համար։ Նրանք գետնացման պատին պաստառ են փակցրել։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  172-րդ հոդվածի 2-րդ կետով  այդպիսի վարչական խախտումը նախատեսում է տուգանք 20-ից 60 հազար դրամի սահմաններում:

Թաթուլ Սարոյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ ինչքան կմնան ոստիկանությունում։

Հիշեցնենք,որ երեկ «Ա1+»-ն անդրադարձել էր այս նախաձեռնությանը, որը քաղաքական «սթրիթ արտի», միջոցով իր գաղափարներ է տարածում։
Նրանց «ձեռամբ»՝ «Ճանաչիր թշնամուդ» վերտառությամբ Սերժ Սարգսյանի նկարը հայտնվել էր ԱԺ դարպասներին, ՀԱԿ ակտիվիստները՝ Հյուսիսային պողոտայում, իսկ քաղաքացուն հարվածող ոստիկանի գրաֆիտին՝ Խնկո Ապոր գրադարանի պատին։

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում