16.10.12 Ա1+ .
«Հայ Ազգային կոնգրես» խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթ:
Այսօր փաթեթը լրագրողներին ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք առաջարկում ենք վերացնել մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցնել համամսնական ընտրակարգի: Առաջարկում ենք նաև, որ քվեաթերթիկները չունենան որևէ սահմանափակում, որ որևէ վերահսկողություն քվեաթերթիկի նկատմամբ չլինի, իսկ ծրարների նկատմամբ լինի խիստ հաշվառում»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նաև ներկայացրեց փաթեթի մյուս կետերը, ըստ որոնց պետք է տեսանկարահանել քվեարկության օրվա ողջ գործընթացը՝ թե ընտրատեղամասի ներսում, թե դրսում: Ըստ փաթեթի՝ առաջարկվում է նաև հրապարակել քվեարկության մասնակիցների ցուցակը` ներբեռման հնարավորությամբ:
«Մենք լուրջ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք ներկայացրել են նաև միջազգային մի շարք կառույցներ՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, այսինքն՝ շտկել ընտրական համակարգը: Կարծում եմ, կստանանք մյուս խմբակցությունների, ինչպես նաև հանրապետականի աջակցությունը։ Եթե ոչ` ուրեմն ՀՀԿ-ն չի ցանկանում արդար ընտրություններ անցկացնել»,-ասաց նա։
Պարոն Զուրաբյանն այսօր անդրադարձավ նաև 2013թ. Նախագահի ընտրություններում ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը։
«Մենք մեր թեկնածուն ունենք` Լևոն Տեր-Պետրոսյանն է, բայց դեռ վերջնական որոշում չկա, մենք պահեստային թեկանծուի մասին չենք մտածել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը իրատեսական չհամարեի՝ չէի խոսի: Իսկ միասնական թեկնածուով հանդես գալու որոշում չունենք, չենք էլ քննարկել, դրանք պարզապես մամուլում շրջանառվող լուրեր են»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն արդեն անհանգստացնում է, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Շատ լավ է, թող անհանգստանան: Ինչքան անհանգստանան, այնքան շատ ադրենալին կարտադրվի: Մենք պետք հասկանանք՝ ինչ ռեսուրսների տեր ենք նաեւ դաշնակիցների առումով: Պետք է հասկանանք նաեւ հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ ենք ունենալու: Այդ ամբողջի վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է»:
Ամբողջությամբ այստեղ

Комментариев нет:
Отправить комментарий