16.10.12 Քոչարյանը և Սարգսյանը հստակեցրել են վարչապետի հարցը
«Չորրորդ ինքնիշխանությունը»,- գրում է.
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ եւ´ Քոչարյանը, եւ´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթեւ են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գեւորգյանն իրենց իմացած կադրերից լավագույնն է, ով գիտի պահել ընդունված խաղի կանոնները եւ որեւէ ձեւով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գեւորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթեւ է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, եւ որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Նկատենք նաեւ, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն» :Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий