9.21.2012

Լ. Տեր-Պետրոսյան. «Սարգսյանը ձեռքը պիտի խփեր սեղանին. Այսօրվանից չենք գողանում»։ /լրացված, վիդեո/

Լ. Տեր-Պետրոսյան. 
Իհարկե, մարդիկ գոհ չեն պետականության այսօրվա վիճակից

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձն է:
Այդ կապակցությամբ ՀԱԿ -ը Սարյանի արձանի մոտ հանդիպում էր կազմակերպել, որտեղ ելույթ ունեցավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը.

նաեւ Ուղիղ 22 տարի առաջ ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը: Սուտը, որ ամեն րոպե հնչում է սրանց բերանից անցել է բոլոր սահմանները:
Սարյանի արձանի մոտ
Լեւոն Զուրաբյան. -Նման անկախություն արդյո՞ք պետք է հայ ժողովրդին./ վիդեո/
Սարյանի արձանի մոտ ՀԱԿ հավաքի վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց,ո ր չի սիրում պաշտոնական ընդունելությունները, այլ նման հավաքները, երբ մարդկանց հարկադրաբար չեն բերում։
 Հինգ խնդիր է պետք, որ մեր պետությունը դառնա ամուր արժանապատիվ պետություն ազգերի իրահավասար ընտանիքում.
 « Իհարկե, մարդիկ գոհ չեն պետականության այսօրվա վիճակից, այսօր էլ դառն խոսքեր ասվեցին, բայց անլուծելի խնդիր չէ մեր պետությունը դարձնել նորմալ պետություն».- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ նրա՝ հինգ խնդիր կա լուծելու, որից հետո. «Կտեսնեք, ինչ պետություն կդառնա Հայաստանը»։ Նա թվարկեց այդ խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հիմնախնդրի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ անելը եւ օրինականության հաստատումը։ Եթե առաջին երեք խնդիրների լուծումը, ըստ նրա, կախված է ոչ միայն ՀՀ իշխանություններից, ապա վերջին երկուսը կախված է հենց նրանց բարի կամքից։ "Բայց մյուս երկու խնդիրը՝ չգողանալը, օրինականության ապահովումը, կոռուպցիան վերացնելը կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար: "
Սարգսյանը ձեռքը պիտի խփեր սեղանին. Այսօրվանից չենք գողանում.
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում վերջին խորհրդակցությանը, Առաջին նախագահն ասաց, որ միայն մի բան պետք է աներ . «Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին, ես իսկապես դա համարում եմ ծաղր, պետք է  ձեռքը սեղանին խփեր ու ասեր ՝ վերջ, այսօրվանից չենք գողանում, ոչ թե չեք գողանում, բոլորս միասին՝ չենք գողանում: Եւ պիտի ասեր` այսօրվանց հաստատվում է օրինականություն եւ դա հնարավոր է անել»:  Անկախ խնդիրներից՝ նա հիշեցրեց, որ ՀՀ ամենամեծ ձեռբերումը անկախությունն է եւ շնորհավորեց բոլորին տոնի առիթով։
Առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
«ՀԱԿ-ը պայքարելու է այս իշխանությունների դեմ մինչև հաղթական ավարտ»,- «Ա1+»-ի հարցին պատասխանեց ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա վստահեցնում է, որ ՀԱԿ-ն առաջադրելու է իր սեփական թեկնածուին:
Թեև դեռ բանակցությունների փուլում է` ով է հանդես գալու որպես ՀԱԿ-ի թեկնածու, Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ՝ դա ամենայն հավանականությամբ կլինի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Աղբյուր

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում