9.21.2012

Ակներև է, որ ֆեյսբուքում(և ոչ միայն) շատերը ինքնածաղր ինքնախաբեությամբ են զբաղված, կա մի զանգված, որ ինքնախոշտանգվելով, պատրիոտիզմը հենց միայն սոց-ցանցի շրջանակներում է աուտոպլաստիկա արել իր առավոտից երեկո ափհափո գրող մատներին(կամ մտքին), վերոնշյալներից ոմանք, պետականաստեղծ հասարակական միասնականության բարձրագույն գաղափարախոսությունը, միայն ու միայն տեսնում են Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս՝ շովին
իզմի և ցեղակռապաշտականության գաղափ. մեջ, դրանով կնքելով իրենց հավիտենազուրկ էպիտաֆիան (դամբանագիրը): Իսկ իրականում տվյալ անձանց էությունը կոնկրետ հայրենասիրության պահով այլ է, ոչ միայն համացանցում շատ ժամանակ անցկացնելու հետևանքով՝ ցանցից դուրս տառապում են աֆազիայով (խոսելազրկություն), այլ նաև, իհարկե անմեղ մետաքսակերպար դեմքի արտահայտությամբ, բայց սրտում կատաղախտությունով` լցված են հայրենասիրության և ճշմարիտ հայերնասերների հանդեպ: Անգամ իրենց առօրյայում, ոչ մի աղերս չունեն հենց իրենց իսկ որդեգրած հայրենասիրական գաղափարախոսությանը, քանի որ ազգապահպան , մշակութապահպան Եկեղեցուն ատելով , անհնար է հայրենասեր լինել ...
 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում