9.01.2012

Սաֆարովի վերաբերյալ որոշման մասին բոլորը նախորոք իմացել են :

Օգոստոս 31, 2012 |

Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ հարաբերությունները

Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը, հայտնում է Ա1+ -ը:
- - -
Մարդկությունը Ձեզ հիշելու է որպես մարդասպանին «արդարացնող» մարդու. Ա. Նախարար Հրայր Թովմասյանի նամակը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին
Եւ այլն
- - -
Տարբերություն կա՞ 1999թ. հոկտեմբերի 27 հետո փաստացի ձեւավորված ՀՀ իշխանության եւ Ռամիլ Սաֆարովի գործողությունների միջեւ, եւ Սաֆարովը եւ այժմ Քոչարյանից վերարտադրված Ս. Սարգսյանի գործողությունները ուղղված են հայի դեմ, Հայաստանի դեմ, Հայաստանցու դեմ ՝  մասնավորապես եւ ընդհանրապես ամբողջությամբ վերցված: Նույն կացնահարությունը շարունակվում է:
Հրաման տվողների կողմից ամեն ինչ արվեց որ հոկտեմբերի 27 ահաբեկչություն իրականացնողները մահապատժի չենթարկվեն եւ ըստ էության չպատժվեն: Չեն պատժվել նաեւ մարտի 1-ին անմեղ քաղաքացիների եւ հայ զինվոր գնդակահարողները, ամեն ինչ արվում է սպա Վահե Ավետյանին դաժանորեն սպանած մեղավորներին թաքցնելու, գործը կոծկելու համար, բանակում կատարվող սպանությունները անպատիժ թողնելու համար:

- - -
ՀՀ իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին:

«Մենք մեր աղբյուրների միջոցով տեղեկություն էինք ստացել, որ Հունգարիան պատրաստվում է հայրենիք վերադարձնել Ռամիլ Սաֆարովին: Այդ մասին շտապ կարգով հայտնել էինք Վիեննայում գտնվող ՀՀ դեսպանությանը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել էինք՝ կանխելու մարդասպանի վերադարձը Ադրբեջան»,- Մեդիամաքս-ին ասել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հունգարիայի հայկական համայնքը բողոքներ էր ուղարկել երկրի խորհրդարան եւ արդարադատության նախարարություն՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան թույլ չտալու համար:

«Կարծում եմ, որ այստեղ անելիք ուներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Մենք մեր անելիքը արեցինք, սակայն աջակցություն չզգացինք»,- եզրափակել է Ավանեսյանը:
- - -
Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումից.
Ռ. Սաֆարովին արտահանձնելու որոշումը ոչ միայն հունգարական արդարադատության ջախջախիչ պարտությունն էր, այլև ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների կատարյալ բռնաբարումը: Այդ գործողությունն ուներ իր գինը` երեք միլիարդ եվրո: Այսքան արժեր Ռ. Սաֆարովն Իլհամ Ալիևի համար, այդքան արժեր նաև եվրոպական արդարադատությունը` կոռուպցիայի վրա հիմնված մի բռնապետության համար:
_ _ _
Տարբերություն կա՞ Հայաստանում նախագահող երկու նախկին Ադրբեջանի քաղաքացու եւ Ռամիլ Սաֆարովի գործողությունների միջեւ:
Սաֆարովի վերաբերյալ որոշման մասին նախապես իմացել են, այդ մենք ենք նոր իմանում, իսկ տեղափոխությունից հետո հայտարարություն անողները, այո մինչեւ ԱՄՆ նախագահ  իմացել են,  իմացել են ու լռել, որ քնած մարդուն կացնահարողին ազատելու են ու ազգային հերոսի կոչում են տալու եւ հիմա իմացողներից ոմանք ներքին սպառման հայտարարություններ են անում:
_ _ _
Օրվա տեղեկությունների աղբյուր Ա1+

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում