8.31.2012

Գիտնականները ծխելը թողնելու նոր միջոց են առաջարկում:

RTVi Օգոստոս 31, 2012

Սպորտով զբաղվելը կօգնի նվազեցնել ծխելու փափագը, գրում է Daily Mail -ը, վկայակոչելով Եքսետեր համալսարանի բրիտանացի գիտնականների հետազոտությունը:
Ըստ այդմ, վնասակար սովորույթը թողնելու համար առավել արդյունավետ է զբաղվել հեծանվավազով, եւ արագ քայլելը: Գիտնականների եզրակացությունը հիմնված է 19 կլինիկական ուսումնասիրության վրա: Դրանցից մեկի ժամանակ փորձի մասնակիցներին ծխախոտի ուժեղ ցանկությունը մեղմելու համար առաջարկել է ֆիզիկական վարժություններ կատարել կամ պասիվ հանգիստ (օրինակ, ֆիլմ դիտել):

Ծխելու ցանկությունը, փորձի մասնակիցների մոտ կրճատվել է միայն ֆիզիկական վարժություններից հետո, ինչպիսիք են քայլելը կամ հեծանվային զբոսանքը: Բացի այդ, նրանց մոտ բարձրացել է տրամադրությունը եւ առողջ ապրելակերպի ցանկությունը:
Գիտնականները կարծում են, որ ֆիզիկական վարժությունները կարող են առաջարկվել ծխողների համար, ովքեր ցանկանում են հրաժարվել այդ սովորությունից:

Ի դեպ, տարեց հասակում առողջ ապրելակերպը ավելացնում է կյանքի տեւողությունըկանանց մոտ 5 տարով, տղամարդկանց մոտ 6 տարով: Այս մասին հայտնում է British Medical Journal ամսագրում հրապարակված շվեդ գիտնականների ուսումնասիրությում: Անգամ 85 տարեկանից հետո, քրոնիկ հիվանդությունների դեպքում, սպորտով զբաղվող եւ վատ սովորություններ չունեցող մարդիկ, միջինը մոտ 4 արով ավելի երկար են ապրում իրենց հասակակիցներից:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում