6.08.2012

Մեր բանակը պատրաստ է պատերազմի: Մենք ունենք ամեն ինչ դիմագրավելու պատերազմին: Կոմանդոս

Ադրբեջանը ցանկանում է վախեցնել Հայաստանին

08-06-2012 13:44  Հղումը- http://maxinfo.am/index.php/hy_AM/news/article/view/10/11875/


Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այսօր հանդիպել է լրագրողների հետ: Ըստ գեներալ-մայորի Ադրբեջանի նպատակը հայերի մեջ
վախ առաջացնելն է:

Բանախոսն ասաց, որ ադրբեջանում կան երկու տասնյակից ավելի ազգային փոքրամասնություններ, և բոլորին է հայտնի, թե ինչ հարաբերություններ կան իշխանության և նրանց միջև:

«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Արցախի պատերազմում թեժ կետերում կռվում էին թալիշները և այլ ազգային փոքրամասնություններ: Ադրբեջանցիները թեժ կետերում չեն կռվում: Նրանց մեջ արթնացել է ազգային ինքնագիտակցությունը»:

Արկադի Տեր-Թադևոսյանը չի հավատում, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կգան և կկռվեն Արցախում: Մեր բանակը պատրաստ է պատերազմի: Մենք ունենք ամեն ինչ դիմագրավելու պատերազմին

Maxinfo.am

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում