6.08.2012

Աստղագետների կարծիքները և կռահումները բախվում են իրար` ՉԹՕ՞, թե՞ Հրթիռ

Պարզվում է ըստ մի վարկածի երեկ երեկոյան 21:40-ից մինչև 22:50 ընկած ժամանակահատվածում Հայաստանի և այլ երկրների երկնքում երևացած այս ՉԹՕ-ն ,իրականում Ռուսաստանում փորձարկված բալիստիկ հրթիռ էր՝ «Տոպոլ»: Թեև աստղագետները չեն կարողանում այդ վարկածը վերջնականապես հաստատել: Աստղագետների կարծիքները և կռահումները բախվում են իրար, ոմանք դա համարում են տիեզերական տարածությունից ասուպների և երկնաքարերի ինքնաբուխ թողնված հետքեր(Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ
լուսաշերտեր:Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով:)
Գիտնականները խոստովանում են , որ նման լայն տեսողականության մասշտաբով դեպքեր շատ հազվագյուտ են պատահում, և ինքնին այս երևույթը շատ արտասովոր էր, հրթիռ լինելու վարկածը ոմանց կողմից ընդունվում է , քանի որ  նման երևույթ նկատվել է մի քանի տարի առաջ Նորվեգիայի երկնքում: Երեկվա  դեպքը շատ ավելի լայնամասշտաբ տեսանելիություն է ունեցել, նկատվել է ոչ միայն Հայաստանից , այլ նաև՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Կիպրոսի, Իսրայելի, Լիբանանի, Հորդանանի, Սիրիայի, Եգիպտոսի և այլ երկրներից...Այն հարցին ,թե՞ հնարավոր է, որ այս երևույթը որպես ՉԹՕ (չհայտնաբերված թռչող օբեկտ) որակել, ասղագետ գիտնականներից ոմանք պատասխանել են, որ չի բացառվում...

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում