5.10.2012

Իմաստախոս Շեքսպիրը Wisdom of Shakespeare

Ինչպես ամբարիշտ քարոզիչներից շատերն են սովոր,
Որ քարոզելով երկնքի փշոտ զառիվեր ուղին,
Իրենք հղփացած և ապերասան անառակի պես
Գնում են վայելքի ծաղկալից շավղով`
Հենց իրենք անփույթ իրենց խորհրդին:
Wisdom of Shakespeare

Իմ սրտում վրեժ կա, ձեռքիս`մահվան սուր,
Ոխն ու արյունն են մուրժի պես զարկում հոգնած քունքերիս:
Vengeance is in my heart, death in my hand,
Blood and revenge are hammering in my head.
Shakespeare, Titus Andronicus, Act 2, Sc, 3.

Մարդկության մեծագույն անեծքը`
Հիմարությունն ու տգիտությունը :
The common curse of mankind,
Folly and ignorance.
Շեքսպիր, Տրոիլոս և Կրեսսիդա, Act. 2, Sc. 3.


Ով է խոսում սփոփանքի մասին:
Եկեք շիրիմներից, տապանագրերից ու որդերից խոսենք:
Հողը դարձնենք թուղթ և արցունքոտ աչքով
Երկրի կրծքի վրա մեր ողբը գրենք:

Մեզ մնաց միայն երկնքում գտնել մխիթարություն,
Իսկ երկրի վրա խաչերից, հոգսից
Ու ողբից բացի ուրիշ ոչինչ չկա:
Շեքսպիր, Ռիչարդ Երկրորդ, II, 2.

Տգեղ լինես, կամ թե սիրուն,
Քո բաժինն է հողե մի տուն:
Շեքսպիր

Մի սարսափիր մեծությունից. ոմանք ծնվում են մեծ,
ոմանք հասնում են մեծության, իսկ ոմանց վրա էլ մեծությունը շպրտում են:
Շեքսպիր, Տասներկուերորդ գիշեր, II, 5.

Գալիս են, անպետք զինվորը՝
Միշտ մարտի վերջին, երբ չկա շառաչ,
Իսկ ճարպիկ հյուրը՝ խնջույքից առաջ:
Շեքսպիր, Հենրի Չորրորդ(Մասն Առաջին), IV, 2.

Տկարությունը միշտ խափանում է ամեն տեսակ գործ,
Որ առողջ մարդու պարտքն է կատարել: Մենք բնավ մենք չենք,
Երբ բնությունը բռնադատելով ստիպում է հոգուն
Մարմնի հետ տանջվել:
Շեքսպիր, Լիր Արքա,II, 4.

Անճար բաներին մոռանալն է ճար: Արվածն Արված է:
Շեքսպիր, Մակբեթ, III, 2.

Երբ կամքն է բարի, իսկ խաղը՝ թերի,
Խաղակատարը կարող է ներվել:
Շեքսպիր, Անտոնիոս և Կլեոպատրա, II, 5.

Չկա´ մի արվեստ, որ կարողանա
Հոգու շինվածքը տեսնել դեմքի մեջ:

Ա՜ , նենգությունը նա քողարկում է ազնիվ ձևի տակ
Եւ առաքինի դիմակով ծածկում չարիքն անհատակ:
                                        Շեքսպիր,  Ռիչարդ Երրորդ

Ուզած ռամիկը իշխան է դարձել,
Իսկ շատ իշխաններ ռամիկներ դարձան:
Շեքսպիր, Ռիչարդ Երրորդ

Օրհնյալ են նրանք, որոնց մեջ արյունն ու դատողությունն
Այնպես համաչափ զուգախառնված են,
Որ լոկ շվի չեն բախտի մատներին.
Որ, ինչպես ուզի, վրան նվագի:
Շեքսպիր , Համլետ, III, 2.

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում