5.04.2012

Դյուրատար սառեցնող սարքը կփրկի ինֆարկտի եւ ինսուլտի զոհերի կյանքը:

benechill.com Մայիս 3, 2012

Մեծ Բրիտանիայում, սկսել է փորձարկվել ուղեղի սառեցման շարժական սարք: Այն նախատեսված է սրտի հիվանդների գոյատեւումը բարելավելու համար, հաղորդում է  BBC -ն: Rhinochill կոչվող սարքերը տեղադրվել են Լոնդոնի "Շտապ օգնության" ավտոմեքենաներում:

Սարքերի խոշոր անալոգները արդեն օգտագործվում են որոշ բրիտանական հիվանդանոցներում, ինսուլտ եւ ինֆարկտ տարած հիվանդների համար: Այն արագացնում է ապաքինումը: Սակայն եթե սարքը կիրառվի անմիջապես վերակենդանացման ժամանակ, կարող է ավելի շատ կյանքեր փրկել:

Լոնդոնի "Շտապ օգնությունից" Dr. Ռիչարդ Լիոնի խոսքերով, սառը թերապիայի դրական ազդեցությունը վերջերս շատ ակտիվ է քննարկվում: Հաջողության բանալին - հիվանդին որքան հնարավոր է շուտ սառեցնելն է: Բայց գործնականում դա չի հաջողվում: Շարժական սառեցման սարքերը կարող են փոխել ամեն ինչ:

Ներկա պահին սարքն արդեն հինգ անգամ օգտագործվել է: Այդ ուսումնասիրության համար գումար է հատկացրել աղետների բժշկության քոլեջը: Սարքը ստեղծվել է Benechill ընկերությունում: Այն աշխատում է ուղեղը սառեցնելով քթանցքի միջոցով սառը օդի շիթով: Դա տեղի է ունենում ֆլուրոածխածնի հեղուկի շնորհիվ: Այն գոլորշիանալով խողովակների միջոցով մտնում է քթի մեջ: Ավելի վաղ բուժումը հաջողությամբ փորձարկվել էր կենդանիների վրա:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում