
Ֆրանսիական երգչուհի Zaz -ը (իսկական անունը - Իզաբելա Ժեֆֆրուա, սեղմեք շրջանակի վրա եւ դիտեք)կդառնա "Zavtra" նոր ռուսական երաժշտական փառատոնի հեդլայներ(գլխավոր կամ հիմնական կատարող), որը կկայանա 2012թ ամռանը երկու մայրաքաղաքներում, հաղորդում է РИА Новости-ն: Արարողության կազմակերպիչներն են Jazz Do It! եւ NCA ընկերությունները:"Zavtra" միջազգային փառատոնը կկայանա հունիսի 9 -ին Մոսկվայի Կանաչ թատրոնում (Գորկու պարկ) եւ Սանկտ Պետերբուրգի Ելագինա կղզում: Կազմակերպիչների խոսքերով, բաց օդում երաժշտասերներին ժանրի ու ոճական չափանիշների շրջանակներից դուրս, առավել համապատասխան կներկայանան հայտնի ժամանակակից արվեստագետները:
Բացի Zaz -ից, որը արդեն հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, փառատոնում ելույթ կունենա վրացական երգչուհի Նինո Կատամաձեն Insight խմբի հետ, ինչպես նաեւ ուկրաինական կատարող Իվան Դորնը: Նշված արվեստագետները երկու օուփեն-էյր օրերին էլ ելույթ կունենան: "Zavtra" փառատոնի ամբողջական ծրագիրը կհայտարարվի մայիսի 1 -ին:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий