3.26.2012

Սովորական թեյը թույլ է տալիս խուսափել հակադոպինգային հանձնաժողովից

Global Look Press Մարտ 26, 2012
Գիտնականները հայտնաբերել են մի ճանապարհ, որը կարող են օգտագործել տեստոստերոն ներարկող պրոֆեսիոնալ մարզիկները: Դրանով նրանք կարող են հաջողությամբ խուսափել դոպինգային թեստերից, - գրում է New Scientist -ը: Սրա հիմքում սովորական կանաչ կամ սպիտակ թեյն է:

Տեստոստերոնի օգտագործումը դժվար է հետեւել, քանի որ տվյալ հորմոնը կարելի է գտնել եւ տղամարդու եւ կնոջ մարմնում: Ստանդարտ թեստերը պարզապես արձանագրում են մեզի մեջ տեստոստերոնի անոմալ հարաբերակցությունը եւ էպիստեստերոն հորմոնը:

Լաբորատոր փորձարկումների ժամանակ Declan Naughton -ը Լոնդոնի Կինգստոն համալսարանի իր գործընկերների հետ հաստատեցին, որ կատեխիններ /catechins/ պարունակվող կանաչ եւ սպիտակ թեյում, ինհիբացվում են enzyme UGT2B17: Այս էնզիմը ավելացնում է գլյուկորոնիկ թթուն տեստոստերոնին, պատճառելով դրա ազատ արձակումը մեզի մեջ:

Փորձագետների բառերով, որպեսզի հասնել ցանկալի արդյունքի, պետք է մի բաժակ թունդ թեյ խմել: Գումարած, թեյը մեծացնում է շրջանառվող տեստոստերոնի մակարդակը, արգելափակելով արտազատումը: Այնպես որ իմաստ ունի արյան թեստ կատարել, ոչ թե մեզի: Հայտնագործության մասին գիտնականները արդեն հայտնել են Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում