3.27.2012

Պտավոր իմպլանտները շրջադարձային են կրծքի քաղցկեղի բուժման գործընթացում

Մարտ 28, 2012 RTVi
Բրաունի համալսարանի գիտնականները հայտարարում են, որ ստացել են պոլիմերային իմպլանտ, որը թույլ չի տալիս կրծքի քաղցկեղը կրկին հայտնվի: Միեւնույն ժամանակ վնասվածքի տեղում ներգրավում են առողջ բջիջների, - գրում է  Medical News Today -ը:

Համաձայն քաղցկեղի ամերիկյան միության տվյալների, չարորակ ուռուցքների բջիջները, նորից զգացնել են տալիս քաղցկեղից փրկված կանանց մեկ հինգերորդի մոտ: Ստեղծելով նոր նանոիմպլանտ, գիտնականները ապավինել են վիճակագրությանը եւ այս հարցի բազմաթիվ ուսումնասիրություններին:

Արդյունքում, այդ իմպլանտների մակերեսը դարձավ այնպիսի, որը խոչընդոտում է քաղցկեղի բջիջների նորմալ գործընթացին: Այսինքն այլեւս անհրաժեշտ չէ քիմիաթերապիա եւ ճառագայթում: Ընդ որում իմպլանտների մակերեւույթը չի վնասել առողջ բջիջները: Արդյունքն ակնառու է, նոր իմպլանտները կարող են օգտագործվել վերականգնողական վիրաբուժությունում: Այն կներգրավի կրծքագեղձի բջիջները, միաժամանակ պաշտպանելով կրծքի քաղցկեղի կրկնությունից:

Այսպիսով, փորձագետները մշակել են մի մակերես, որը պատված է 23 նանոմետր բարձրության պտիկներով: Այս կոնֆիգուրացիան ապացուցվել է առավել արդյունավետ: Այն թույլ չի տվել քաղցկեղի բջիջներին լիարժեք տեղավորվել իմպլանտի տարածքում, եւ սկսել գրավել տարածքը: Եվ ապա, քաղցկեղը չի կարող ստանալ սննդանյութ:

Ավելին, քաղցկեղի բջիջներում դիտարկվել է սպիտակուցային արտադրության 15% - ով նվազում, որը անհրաժեշտ է դրանց գործընթացին: Եւ իմպլանտների ներդրված տեղում `մեկ օրում արձանագրվել է առողջ բջիջների համակենտրոնացման 15 տոկոս աճ:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում