12.21.2011

Նոր Տարի: Բժիշկները առաջարկում են հետևել իրենց խորհուրդներին:

Դեկտեմբեր 20, 2011թ.
Փորձագետները հիշեցնում են: Ամանորի Տոները կարող են լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Տոներին հիվանդանոցներից խուսափելու համար, նրանք առաջարկում են հետեւել մի շարք խորհուրդների, գրում է «ՌԲԿ» -ն:

Առաջին հերթին, Ձեզ անհրաժեշտ է թարմացնել ձեր տան դեղատուփը, հատկապես եթե ընտանիքում երեխաներ կան: Շատ հաճախ Նոր Տարուն չափից դուրս շատ են ուտում, կամ բողոքում թունավորումներից: Սա զարմանալի չէ, քանի որ մարդիկ մի քանի անգամ ավելի շատ են ուտում, քան սովորաբար, օգտագործում են երեկվա մնացած ուտեստեղենը: Արդյունքում, տուժում է աղեստամոքսային համակարգը:

Դեղագործ Նոնա Նաբարդյանը, խորհուրդ է տալիս գնել ֆերմենտային պատրաստուկներ, այրոցը, ինչպես նաեւ հակադիարեային /լուծ/, անտիէմետիկ, եւ լուծից կամ փսխումից ջրազրկելը կանխող դեղամիջոցներ: Ալկոհոլային թունավորումներին կօգնեն ադսորբենտները /adsorbents/ և զարթխում /похмелье/, խումհարի սինդրոմի դեմ միջոցները:

Նոր Տարվա տոների երկրորդ խնդիրը - հրավառության եւ պայթուցիկ միջոցների ոչ պատշաճ օգտագործման հետեւանքով առաջացած վնասվածքներն են: Տհաճ անակնկալներին պատրաստ լինելու համար, դեղատուփում պետք է ավելացնել արյունահոսություն դադարեցնող միջոցներ, ռետինե ժգուտ, յոդի կամ զելյոնկա, ջրածնի պերօքսիդ /перекис/, պլաստիրներ, գլանափաթեթ /бинт/, բամբակ, հականեխիչ քսուքներ եւ հակաայրվածքային միջոցներ: Իսկ եթե, այրվող պետարդի մասնիկը աչքի մեջ է ընկել, անհրաժեշտ է ճնշող վիրակապ կիրառել եւ տուժողին հիվանդանոց հասցնել:


Տարբեր ծագման ցավերից կփրկեն ցավազրկող կամ սպազմոլիտիկ դեղերը: Ալերգիկները պետք է դեղատուփում ունենան անտիհիստամինային միջոցներ, ասթմատիկները - ինհալացիոն, դիաբետիկները - արյան գլյուկոմետր սալեր եւ ներարկիչներ: Քրոնիկ հիվանդությամբ տառապողները, բացի անհրաժեշտ դեղորայքից, պետք է հրաժարվեն էկզոտիկ սնունդ ընդունելուց եւ խմիչքներից:

Առանձին հարց է - դեղորայքի ու ալկոհոլի համադրությունը: Ուսումնասիրելով դեղորայքի թերթիկում, ցուցումների եւ հնարավոր կողմնակի բարդությունների մասին տեղեկությունը, կփրկվեք անցանկալի հետեւանքներից: Գաղտնիք չէ այն, որ ալկոհոլը մեծացնում կամ նվազեցնում է հակամանրէային դեղերի ազդեցությունը: Սակայն խմիչքների համադրությունը հակադեպրեսսանտների հետ, հիպերտոնիկ ճգնաժամ է առաջացնում:

Ալկոհոլ ընդհանրապես խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, ասթմատիկներին, լեղապարկաքարային հիվանդությամբ անձանց, հիպերտոնիկներին, սրտայիններին, ովքեր ունեցել են սրտի կաթված, ինսուլտ, հղի կանանց եւ կերակրող մայրերին: nor tari, amanor
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում