
22 դեկտեմբերի 2011
Ըստ The Daily Mail -ի, անօթեւանների կյանքի միջին տեւողությունը 47 տարի է` տղամարդկանց եւ 43 տարի անտուն կանանց համար, երբ մնացած բնակչության համար 77 տարի է:
Այս տվյալները ներկայացված են Շեֆֆիլդյան /Sheffield/ համալսարանի գիտնականների զեկույցում, որը կազմվել էր անտուն մարդկանց աջակցող Crisis բարեգործական ընկերության պատվերով: "Անօթեւանություն. լուռ մարդասպանություն"» խորագրով աշխատանքում», - որտեղ ասվում է որ անօթեւանների մահվան պատճառները տարբերվում են մնացած բնակչության մահվան պատճառներից:
Եթե սովորական մարդկանց մահվան հիմնական պատճառը հիվանդություններն են, ապա անօթեւան մարդկանց վաղաժամ մահվան պատճառը, (մեկ երրորդը բոլոր դեպքերի), ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահումն է:
Այս գործոնները շատ հաճախ դառնում են պատճառ եւ հանգեցնում տան կորստի հետեւանքների, նշում են հետազոտողները: Նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ հինգ մարդկանցից չորսը, անտուն դառնալուց հետո սկսում են առնվազն մեկ տեսակի թմրանյութ օգտագործել:
Անտուն մարդիկ նաեւ ինը անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում, քան այլ մարդիկ, եւ երեք անգամ ավելի հաճախ են ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահանում: Նրանք կրկնակի շատ են վարակի հետեւանքով եւ երեք անգամ ընկնելու արդյունքում մահանում:
բոմժ
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий