Սովորաբար մրսածության ժամանակ խորհորդ են տալիս շատ հեղուկ օգտագործել օրգանիմից վարակը մաքրելու համար: Սակայն, իրականում, հեղուկ օգտագործելու օգտակարությունն այդքան էլ միանշանակ չէ: Օրինակ, եթե հիվանդն անկողնային վիճակում է,
ապա խորհուրդ չի տրվում օրական 2 լիտրից ավել հեղուկ օգտագործել: Բացի այդ, ավելորդ հեղուկը մեծացնում է սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը: Տեսնենք, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները:
Պետք չէ շատ օգտագործել միզամուղ ազդեցություն ունեցող թեյեր, օրինակ՝ հապալասի տերևներով թեյ: Կարելի է խմել հակաբորբոքային բաղադրիչներով հարուստ թուրմեր, օրինակ՝ երիցուկի, ուրցի, եղեսպակի թեյեր:
Շատ օգտակար է անուշապուրը (кисель), հատկապես՝ հապալասի (ունի խորխաբեր հատկություն) և հոնի (պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С և հակաօքսիդանտներ): Բացի այդ, անուշապուրը պաշտպանում է լորձաթաղանթները, ինչը կարևոր է, քանի որ շատ դեղամիջոցներ, որոնք մենք օգտագործում ենք մրսածության ժամանակ, վնասում են ստամոքսի լորձաթաղանթը:
Վիրուսային վարակների ժամանակ կարելի է օգտագործել հանքային ջուր, սակայն մեկ բաժակից ոչ ավելի: Դրանք մեծ քանակությամբ աղ են պարունակում, ինչի հետևանքով կարող է խանգարվել օրգանիզմի աղի ու ջրի հավասարակշռությունը, ինչն էլ, իր հերթին, կխաթարի երիկամներն ու սրտի աշխատանքը:
Կարելի է նաև օգտագործել թթվաշ համերով մրգային ըմպելիքներ, օրինակ՝ սև հաղարջից, հոնից պատրաստված: Իսկ ահա թունդ սուրճից ու թեյից պետք է խուսափել ուժեղ մրսածության ժամանակ: Կոֆեինի շնորհիվ՝ դրանք արագացնում են սրտխփոցների հաճախականությունը:
Կակաոն նախընտրելի տարբերակ է, քանզի ճնշում է հազը: Սա վերաբերում է հատկապես տհաճ չոր հազին:
Ինչ վերաբերում է մրսածության բուժման ավանդական մեթոդին՝ ազնվամորիով թեյին, ապա, իրոք, այս հատապտուղը պարունակում է սալիցիլաթթու, որն էլ ունի ջերմիջեցնող հատկություն: Չնայած սրտային հիվանդությունների և երիկամային խնդիրների առկայությա դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ ազնվամորի:
Բացի այդ, պետք չէ մրսածությունը հաղթահարել միայն այս եղանակով,
քանի որ ազնվամորու մուրաբան պարունակում է ասպիրին և դրա մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել թուլություն, գլխապտույտ, նույնիսկ արյունահոսություն, օրինակ՝ քթից: Այդ նույն պատճառներով էլ չի կարելի ազնվամորին համադրել ասպիրինի հետ: Օգտակար խորհուրդները, ըստ doctors.am կայքի:Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:
Отправить комментарий