2.15.2013

Ինչպես են պատրաստվում կեղծել ընտրությունները. Իշխանությունների «Գերմոբիլ» մեխանիզմը...

Ղարաբաղյան կլանի Հայաստանի իշխանությունը բռնազավթելուց հետո, մեր երկրից արդեն հեռացել է հիմնական բնակչության մոտ 50 տոկոսը, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է եւ  խրախուսվում, իսկ ընտրողների ցուցակի թիվը գնալով աճեցվում է եւ այժմ մոտ 2,5 միլիոն ընտրող է ներկայացվում, որոնցից մոտ մեկ միլիոնը ըստ տարբեր գնահատումների գոյություն չունեն, սա մոտ 400 հազարով ավելի շատ է քան 1991 թ., երբ ընտրացուցակում ընտրողների թիվը մոտ 2,1 միլիոն էր.
Ինչպես է օգտագործվում այդ 2,5 միլիոնանոց ցուցակը

 ՀՀԿ շտաբերից մեկին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծել են ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմը: Ինչպես հայտնի է վերջին ժամանակներս իշխանությունները ընտրական տեղամասերում հիմնականում զերծ են մնում այնպիսի կոպիտ եւ տեսանելի խախտումներից, ինչպիսիք են լցոնումները կամ քվեատուփերի առեւանգումը:
Հանձնաժողովներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների առկայության պայմաններում բավականին բարդ եւ գրեթե անհնար է դարձել նաեւ ձայների կեղծումը քվեարկած թերթիկների հաշվարկի փուլում:
Սակայն 2008թ. նախագահական եւ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվել է մի զարմանալիորեն պարզ, բայց այդքանով էլ հրեշավոր մի մեխանիզմ, որը վրիպել է հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց աչքից:
Եւ ահա ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի աշխատակիցը կիսվել է իր քրոջ հետ ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմի մասին:
Վերջինս էլ, ով չցանկացավ բացահայտել իր անձը, տրամադրել է մեզ այդ տեղեկությունները:
Ահա այդ մեխանիզմը.
Հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչները ունենում են երկրից բացակայողների ցուցակները, ինչպես նաեւ այն մարդկանց անունները, ովքեր չեն գալու ընտրության:
Ինչպես գիտենք ընտրական տեղամասներում լինում է երկու ընտրացուցակ` յուրաքանչյուրում մինչեւ 1000 ընտրողի անուն-ազգանուններով:
Յուրաքանչյուր ցուցակի առջեւ նստում է ընտրական հանձնաժողովի մեկ անդամ, ով որոշվում է վիճակահանությամբ եւ ով փոխվում է երեք ժամը մեկ անգամ:
Պարզ է, որ լինում են ժամեր, երբ ընտրացուցակներից մեկի առջեւ նստում է իշխանությունների ներկայացուցիչը կամ նրանց հետ հանցավոր համաձայնության եկած անձը:
Այդ ժամերի մասին տեղեկացվում է ՀՀԿ այդ ընտրատեղամասի շտաբի ներկայացուցիչը, ով միկրոավտոբուսներով այդտեղ է ուղարկում վաղորոք կրկնակի քվեարկության համար հավաքագրված եւ դրա համար վարձատրվող անձանց խումբը:
Զավեշտը կայանում է նրանում, որ այդ անձիք հանդես են գալիս սեփական անձնագրերով:

Նրանք մոտենում են ցուցակի մոտ նստած իրենց հանձնաժողովական հանցակցին եւ որոշակի նշանի` «իշմարի» միջոցով հասկացնում, որ ինքը եկել է ուրիշի փոխարեն քվեարկելու համար («իշմարի» կարող է լինել անձնագրում որոշակի էջերի միջեւ կամ որոշակի դիրքում դրված սոցքարտը: Մեր անանուն աղբյուրը խոստացել է, որ երբ որ հայտնի կլինի «իշմարի» ինչպիսին լինելը, այդ տեղեկությունը եւս կտրամադրի մեզ, սակայն ոչ մի երաշխիք չկա որ բոլոր ընտրատեղամասերում կկիրառվի նույն տիպի իշմար):
Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը գտնում է ցուցակում երկրից բացակայող որեւէ քաղաքացու անուն-ազգանվան տողը եւ առաջարկում «ընտրողին» ստորագրել իբր իր անվան դիմաց:
Որից հետո կրկնակի քվեարկողը ստանում է քվեաթերթիկ եւ դառնում «լիարժեք» ընտրող:
Ընդ որում այս ընտրակեղծիքը հանձնաժողովի որեւէ ընդդիմադիր անդամ, ում կոնկրետ այդ երեք ժամերի համար վիճակահանությամբ ընկել է այլ աշխատանք (օրինակ, նստել քվեատուփի մոտ կամ մյուս ցուցակի առջեւ) ֆիզիկապես չի կարող հետեւել, թե ինչ է տեղի ունենում այդ մի ցուցակի շուրջ:
Միակ մարդը, ով կարող է դա վերահսկել դա վստահված անձն է, ով գործող ընտրական օրենսգրքով իր ցանկությամբ իրավունքն ունի կանգնել ցանկացած ցուցակի առջեւ նստած հանձնաժողովի անդամի կողքին կամ նրա թիկունքում եւ հետեւել, որպեսզի
1. ոչ միայն քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը նույնական լինի իր դեմքին, այլեւ
2. նրա անձնագրում նշված անուն-ազգանունը համապատասխանի ցուցակի համապատասխան տողի անվան-ազգանվան հետ:
Մինչ այժմ վստահված անձանց հիմնական բացթողումը եղել է այն, որ նրանք ստուգել են առաջինը եւ աչքաթող արել երկրորդը:
Մինչդեռ այն դեպքերում, երբ վստահված անձիք հենց սկզբից ստուգել են ԲՈԼՈՐ քաղաքացիների թե առաջին եւ թե երկրորդ համապատասխանությունը, կեղծարարները այդ հանձնաժողովներում ռիսկի չեն դիմել կիրառելու նման ընտրախախտում:
Մեր ընդդիմությունն էլ հա գլուխ էր կոտրում, թե այդ ոնց է լինում, որ մարդիկ ընտրացուցակներում ընդամենը մեկ տեղ են գրանցված (օրերս պարզվեց, որ նույն անուն, ազգանուն, հայրանուն եւ ծննդյան թիվ ունեցող մարդկանց թիվը ամբողջ հանրապետությունում ընդամենը 120 է), սակայն կարողանում են բազմակի քվեարկություն անել:
Մինչդեռ այս մեխանիզմով բավական է ունենալ ամեն ընտրատարածքում, որն ընդգրկում է 40-60 ընտրատեղամաս, ընդամենը 200 ընտրակեղծարար «ընտրողներից» բաղկացած մոբիլ խումբ եւ ընտրատարածքի մասշաբով կարելի է ունենալ հավելյալ 10.000 ձայն:
Երկրի մասշտաբով, որը բաժանված է 41 ընտրատարածքի դա 410.000 ձայն է:
Իշխանության տնօրինման տակ գտնվող 20-25 տոկոսանոց վարչական ռեսուրսի եւ այլ ընտրախախտումների միջոցով (ընտրակաշառք, ընտրողներին վախեցնելը, Ջավախքից բերված եւ տարբեր բնակարաների վրա վաղորոք հաշվառված հազարավոր ընտրողներ) հավաքագրված ձայների հետ միասին դա արդեն գլխիվայր է շուռ տալիս ժողովրդի քվեարկության ամբողջ պատկերը:
Ահա թե ինչու էին իշխանությունները ատամներով պահում օրենքի` իրենց իսկ մտցրած այն դրույթը, համաձայն որի ընտրությունների ավարտից հետո քվեարկած քաղաքացիների ցուցակները, որոնցով բացարձակապես չի խախտվում քվեարկության գաղտնիությունը, այլ ընդամենը երեւում է թե ովքեր են մասնակցել քվեարկությանը, գերգաղտնի դարձան:
pressing.am
 pressing.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում