Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
1.14.2013
ՀՀԿ-ն կդառնա՞ ընդդիմադիր
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը զարմացած է, որ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի համար կանխատեսում են 75 տոկոսանոց հաղթանակ.
« Չեն կարող հասարակության 75 տոկոսը սիրել կոռուպցիան, սիրել անօրինականությունը, լկտիությունը, անգրագիտությունը, որը տիրում է, թե Ազգային Ժողովում, թե Հանրապետական կուսակցության ներսում»։
Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը հակադարձում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչ է ուզում հասարակությունն իրենից ։ Ավելի լավ է, թող ընդդիմությունն ասի՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, ինչու՞ չի մասնակցում ընտրություններին
«Պատկերացրեք, մենք հլը ձեռքերը լվացած ես այդպես եմ խոսում, եթե մենք մասնակցեինք, ես ինչեր կասեի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։։
Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր մխիթարում էր առանց ընդդիմադիր թեկնածուի մնացած հասարակությանը. «Առնվազն իշխանությունը միշտ հասարակության կողքին կանգնած է»։
Արտակ Զաքարյանը կանխատեսում է բացառիկ լավ ընտրություններ։ Հովհաննես Իգիթյանն, ընդհակառակը, սպասելիքներ չունի, նախագահին ընտրելու է օլիգարխիան եւ ընտրակաշառքը եւ ում ուզեն, նրանք կդարձնեն նախագահ
Ի դեպ պարոն Իգիթյանը չի կարծում, թե առաջադրված թեկնածուները իրենց առաջադրումով ջուր են լցնում գործող նախագահի ջրաղացին։ Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը որոշ դժվարություններ կստեղծեն,-համոզված է ՀՀՇ վարչության անդամը։ Աղբյուր Ա1+
Комментариев нет:
Отправить комментарий