Osvaldo Sanviti նոր նկարների հավաքածուն կոչվում է Le Soleil moribond, թեեւ դրանք այնքան էլ լուսանկարներ չեն, այլ ավելի շուտ սեքս չատի աղջիկների դիմանկարների սքրինշոթեր, որոնք մտախոհ են ու չեն ցուցադրում իրենց մարմնի ինտիմ հատվածները:
Նա գրում է- . «Այս նախագծում ես ուզում եմ ոչ թե ցույց տալ այս կանանց իրենց մարմինները վիդեոյով " վաճառելու " պահը, այլ երբ նրանք միայնակ են, կարծես մոռանալով, որ որեւէ մեկը կարող է տեսնել իրենց: Ես ուզում եմ ցույց տալ աղջիկների անհատականությունը, ոչ վուայերիզմի ոգով: Ինձ մոտ այն զգացողությունն է, որ այս լուսանկարները եկել են մեկ այլ աշխարհից, որտեղ արեւը երբեք չի շողում, դա աշխարհ է առանց պատուհանների, առանց սիրո ու մարդկային շփման, միայն միայնակության եւ արհեստական լուսավորություն ».
Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий