12.14.2012

Գոհար Գասպարյան_ Օրորոցի երգ

Բլոգի արխիվից
Գոհար Միքայելի Գասպարյան (ծնվել է, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե - 2007 մայիսի 16, Երևան)
Գոհար Գասպարյան /GOHAR GASPARYAN
Խոսք` Ռ. Պպատկանյանի Երաժշտ.` Բ. Կանաչյանի

Ռ. Պպատկանյան- Օրորոցի երգ
 Քո՛ւն եղի՛ր, պալաս, աչքըղ խուփ արա՛,
Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրա.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։

Մավի հիլուններ կախիլ եմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն եղիր, մի՛ լալ.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլէ օրեր օրոցքիդ քովը.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։

Օրոցքըղ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։

Դուն ալ քո՛ւն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստվածամայր, պապիկիս քուն տուր
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։


Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում