12.09.2012

Սերժ Սարգսյանի հետ հայ–թուրքական հարց քննարկելը նույնն է, թե Աբդուլ Համիդի հետ քննարկել հայերի հարցը։

Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան պլյուս դաշնակցությու՞ն

Ընդամենը 3 օր առաջ ՀՅԴ–ն «Նախագահական ընտրություններ–միասնական օրակարգ» խորագրով քննարկում էր նախաձեռնել։ Հրավիրյալներն իրենց տեսակետներն էին հայտնում ՀՅԴ առաջարկած 7 կետանոց պլատֆորմի և գալիք նախագահական ընտրությունների մասին։

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները կողմ արտահայտվեցին նախագահական ընտրությունների ժամանակ համախմբված ձևով իշխանության դեմ հանդես գալու գաղափարին ու ընդհանուր առմամբ ընդունելի համարեցին ՀՅԴ պլատֆորմը։

Ի դեպ, քննարկմանը չէր մասնակցում ՀՀԿ–ն, որն ավելի վաղ հրաժարվել էր դաշնակցության հետ պլատֆորմի շուրջ խորհրդակցություններից, մամուլի միջոցով ժամանակավրեպ համարել խորհրդարանական պետության անցնելու գաղափարը, դատափետել 100 տոկոս համամասնական ընտրակարգը և գովել Սերժ Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը։

Եվ ահա երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ՀՅԴ ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ ժամերով քննարկել են պլատֆորմի 7 կետերը ու դեռ մի բան էլ պայմանավորվել շարունակական դարձնել հանդիպումները։

Ընդդիմության և իշխանության հանդիպումն արտառոց և ամոթալի բան չէ, բայց հաշվի առնելով Սերժ Սարգսյանի տեսակը, ներքաղաքական առկա վիճակը և վերջին հինգ տարիների քաղաքական պրակտիկան՝ կարող ենք ասել, որ ՀՅԴ–ի երկխոսական քայլն առնվազն տարակուսանք է առաջացնում։

Սերժ Սարգսյանի հետ հայ–թուրքական հարց քննարկելը նույնն է, թե Աբդուլ Համիդի կամ երիտթուրքերի հետ քննարկել հայերի հարցը

Սերժ Սարգսյանի հետ քննարկել երկրի առողջացմանը միտված հարցերը նույնն է, թե Հիտլերի կամ Ստալինի հետ քննարկես մարդու իրավունքների խնդիրը։

Սերժ Սարգսյանի հետ քննարկել ազգային–պետական կյանքին վերաբերող հարցերը նույնն  է, թե Պետրոս Գետադարձի հետ քննարկես Անիի զարգացման խնդիրները
, գրում է 7or.am։ -ը։
Ամբողջությամբ այստեղ. http://7or.am/am/news/view/44196/
 Պատրաստվել է Աշխարհի շուր ջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում