12.07.2012

Ոստիկանություն բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները

Ոստիկանությունը գիտի որտեղից է վտանգ սպառնում ավազակապետությանը, այսօր նորից բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները,
Թաթուլ Սարոյանին, Արտակ Գևորգյանին և Հերբերտ Գևորգյանին տարել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք:

Խմբի մի քանի անդամներ Երևանի գետնացումներից մեկում՝ ժողինստիտուտի հարևանությամբ, հերթական ակցիան են անցկացրել, երբ նրանց են  մոտեցել ոստիկանության աշխատակիցներ և հայտարարել, որ նրանք խախտում են քաղաքապետարանի հրահանգները և աղտոտում են քաղաքը, որից հետո տղաներին բերման են ենթարկել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Մեր ունեցած տվյալներով՝ բերման ենթարկվածները երեքն են, հայտնում է ilur.am -ը:
6 ժամ առաջ
Արեգ Գևորգյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Շտապ! Բերման ենթարկված Հակահարվածի տղաներին այժմ առանձնացրել են, նրանց պահում են առանձին-առանձին, տարբեր սենյակներում: Հենց նոր ժամանեց 02-ի տեսախցիկը: Ամենայն հավանականությամբ, ոստիկանապետի պաշտոնում հայտնված Վովա Գասպարյանը պատրաստվում է հերթական շոուն նկարահանել:
3 ժամ առաջ
Արեգ Գևորգյան. -<<Հակահարված>>-ի տղաները ազատ են:
14:00-ին կհանդիպենք Դատախազության դիմաց:
ՀԱԿ երիտասարդները դեռ դատապարտված են ազատազրկման...

  Պատ ժամ առաջրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում