Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
12.04.2012
Լևոն Զուրաբյան. Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին
Լևոն Զուրաբյան. Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին
«Ոչ ոք ոչ մեկին չի սպասում, ինչպես գիտեք՝ մի քանի քաղաքական ուժեր ձեռնարկել են բանակցություններ հնարավոր համագործակցության շուրջ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այդ բանակցություններին, սպասում են բանակցությունների ավարտին, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին չի հայտարարում ու արդյոք սպասում է «Բարգավաճ Հայաստանին»:
«Հայաստանում մի աղճատված քաղաքական համակարգ է ստեղծվել, դրա վկայությունն էին նաև կիրակի օրն անցած ընտրությունները, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրութուն գոյություն չունի, կա մի ահավոր կեղծարար մեքենա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում չի սպասվում արդար, ազատ մրցակցություն: Եթե այդպես լիներ, բոլոր քաղաքական ուժերը հանգիստ իրենց թույլ կտային մտնել պայքարի մեջ: Դա է դրդում քաղաքական ուժերին փնտրել միասնական լուծում, որը կարող է ցնցել այն կեղծարար համակարգը, որը Հայաստանում ստեղծված է: Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին»,- նշեց Զուրաբյանը:
Հարցին, թե երբ է դիմումը ներկայացվելու ՍԴ, Զուրաբյանը պատասխանեց, որ գործում է ՍԴ մասին օրենքը, որը հատուկ ընթացակարգ է նախատեսում, ու մի քանի օր կպահանջվի, որ իրենց իրավաբանները պատրաստեն ամբողջ փաթեթը: Աղբյուր http://www.ilur.am/news/view/4612.html Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий