Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
12.14.2012
Սերժ Սարգսյանի փեսան լքելո՞ւ է Հայաստանը
Միքայել Մինասյան. Սերժ Սարգսյանը չունի որևէ ռեսուրս Լեւոն Տեր-Պետրոսյանին հաղթելու համար:
iLur.am-ի տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանը, նախօրեին հավաքել է իր թիմակիցներին և զգուշացրել, որ ինքը առաջիկայում, ամենայն հավանականությամբ լքելու է երկիրը: Հավաքի մասնակիցներից մեկի խոսքերով, Միշիկ Մինասյան, նախկինում երբեք այդքան հուզված չի եղել: Մ. Մինասյանը, նախ ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում, ինքը օր առաջ հեռանալու է Հայաստանից, քանի որ Սերժ Սարգսյանը չունի որևէ ռեսուրս Լեւոն Տեր-Պետրոսյանին հաղթելու: Մինասյանը, ինչպես հետագայում փոխանցել է հավաքի մասնակիցներից մեկը, ասել է, թե ինքը «հո լավ գիտի» Սերժ Սարգսյանի եղած-չեղացը, եւ հավելել է, թե «Սարգսյանի հույսը եղբայրները, Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը չե՞ն»: Նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն այսօր ունի «զրո ռեյտինգ, քցող թիմ, դեգեներատ վարչապետ»: :
Ըստ հավաքի մասնակիցներից մեկի փոխանցման, Մինասյանի թիմակիցները սպառնացել են, որ եթե Միքայելը հեռանա, ապա իրենք չեն աշխատի Սերժի համար, որին, ի պատասխան փեսան արձագանքել է, թե իսկ ձեզ ո՞վ ա ասում աշխատեք:
Հանդիպման ընթացքում Միշիկ Մինասյանը մեկ առ մեկ թվարկել է այն խորհուրդները, որ ինքը տվել է Սերժ Սարգսյանին, սակայն, վերջինս անտեսել է, ապա եզրափակել է, թե «դե հիմա թող Լևոնին հանձնի իշխանությունը»: Միքայել Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ իրենց կողմից անցկացված վերջին փակ հարցումներով Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը մի քանի անգամ բարձր է Ս. Սարգսյանի վարկանիշից:
Երեկոյի հաջորդ մասը Միշիկ Մինասյանը նվիրել է Սաշիկ Սարգսյանին` նրան համարելով երկրի դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը: Հիշեցնենք, որ ըստ իշխանական աղբյուրների, Սաշիկ Սարգսյանի և Միշիկ Միքայելյանի հարաբերությունները վաղուց ծայրաստիճան սրված են: Իսկ վերջերս էլ, Սաշիկ Սարգսյանը փաստացի ապացուցել է, որ իր և Սերժ Սարգսյանի վերաբերյալ մամուլի մի քանի վարկաբեկիչ հոդվածների պատվիրատուն` հենց իր եղբոր փեսան է եղել: http://www.ilur.am/news/view/5262.html Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий