12.17.2012

Ս. Սարգսյանը խոստովանել է, որ Շուշիի ազատագրման ժամանակներից ի վեր որեւէ մեկը չի հպարտանում որ հայ է:

Այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ արտահերթ նիստում
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան, իր ելույթը սկսեց Փաշինյանը:

Այնուհետեւ, օրինակներով ներկայացրեց վերջին երկու նախագահների եւ ՀՀԿ անօրինական գործունեության արդյունքում ձեւավորված իշխանության դեգրադացիան Հայաստանում:

Ելույթի վերջում Փաշինյանը ասաց.
"Տիկնայք եւ պարոնայք. Ելույթս ուզում եմ ավարտել մի մեջբերումով: Սերժ Սարգսյանից: ՀՀԿ համագումարում նախօրեին ունեցած ելույթում նա բառացիորեն ասել է հետեւյալը. (մեջբերում եմ) «Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն եւ հպարտությամբ» (մեջբերման ավարտը): Փաստորեն, Շուշիի ազատագրման ժամանակներից ի վեր որեւէ մեկը Սերժ Սարգսյանին չի ասել հայրենիքով հպարտացած լինելու մասին: Սրանով ամեն ինչ ասված է: Եւ վերջ:"
 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ամբողջությամբ այստեղ.http://www.a1plus.am/am/politics/2012/12/17/nikol-pashinyan Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում