12.11.2012

Գագիկ Ծառուկյանը որոշել է չառաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են որ իրենց տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է չառաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Այս որոշումը թերևս հստակեցվել է նրա վերջին հայտնի հանդիպումից հետո: Հայտարարությունը ամենյան հավանականությամբ կլինի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում: Ամեն դեպքում անակնկալներ Ծառուկյանից միշտ էլ կարելի է սպասել. դեռ պարզ չէ, թե ինչպիսի ճնշումներ կլինեն մյուս կողմից, գրում է Հայելին:

Ըստ այլ լուրերի, Ծառուկյանը իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ինքը չի կարող առաջադրվել, քանի որ այդ դեպքում «պատերազմ կլինի, նոր մարտի 1, նոր զոհեր», ինչն իրենց համար ընդունելի չէ:
«Պետք է ուժեղացնել կուսակցությունը և պատրաստվել 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին»,- իր կուսակիցներին ասել է ԲՀԿ նախագահը:
Ինչ վերաբերում է նրան, թե ում է պաշտպանելու ԲՀԿ-ն, ապա Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք պահպանելու են չեզոքություն՝ չպաշտպանելով ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության թեկնածուներին:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում