12.02.2012

Ամենաթանկարժեք պահածոներ (5 ֆոտո)

1. Սեւ խավիար թառափի (осетровая)
Գինը: Ռուսաստանում 9375 ռուբ. որը հավասար է մոտ $302 ( 125 գրամը)
Եւրոպայում մեկ կգ մինչեւ €5000
Թառափի քանակի կրճատման պատճառով, 2003 թ. արդյունաբերական որսը պաշտոնապես արգելվել է, թույլատրված է միայն արհեստական բուծումից ստացվող սեւ խավիարը:



2. Abalone կակղամորթեր Գինը: $119,5 (500 գրամը)
Աբալոն — բնակվում է Կալիֆոռնիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի ափամերձ ջրերում, ինչպես նաեւ աճեցվում է արհեստական, ուտում են եւ հում եւ պահածոյացված տեսքով Calmex Ընկ.
Ի դեպ խեցուց նաեւ զարդեղեն են պատրաստում


3. Չինական սեւ տրյուֆել (սունկ)
Գինը $64
Աճում է մինչեւ 30 սմ հողի տակ, եւրոպականը ավելի թանկ, գտնում են խոզերի, շների հոտառության միջոցով, ուտելի տրյուֆելը լինում է սպիտակ (2000 եւրո) եւ սեւ (400 եւրո) տեսակի, եւրոպական ամենաթանկարժեք տեսակի տրյուֆելի գինը անցնում է $30.000


4. Ֆուա-գրա Գինը: Ј 49,99 (վալյ. Ј -GBP -ֆունտ)
Ֆրանսիական (որտեղ եւ ավելի հաճախ են ուտում) foie gras բառակապակցությունը թարգմանվում է «ճարպոտ լյարդ», դեռ հին եգիպտացիները սագերին եւ բադերին հատուկ կերակրում էին անբնական մեծ ճարպոտ լյարդ ստանալու համար, որտեղից էլ գալիս է այս համաշխարհային հայտնի դելիկատեսը, առավել հաճախ հանդիպում է պահածոյացված «entire» եւ ամբողջական կտորներով «bloc» տեսքով:


5. Էսկագրո Գինը: $60 
Ֆրանսիայում ամենահայտնի եւ ամենասիրված ուտեստներից է: Գեղեցիկ անվան տակ թաքնված է խաղողի խխունջներից պատրաստված ուտեստ: Որոշ ֆրանսիացիներ նախընտրում են այն հավաքել սեփական այգիներում, անձրեւից հետո: Սակայն ինքնուրույն պատրաստելը բավական բարդ է, կենդանուն հարկավոր է դուրս հանել պատյանի մեջից, համեմել կանաչիով եւ սխտորի յուղով ու նորից ետ տեղադրել:
Պահածոյացված էսկարգոն սովորաբար լցնում են համեմունքային մսաջրով, պարզ բաղադրությամբ (ջուր, աղ եւ համեմունք), ինչպես նաեւ բուսական հավելումներով: Պահածոյացված էսկարգոն օգտագործելուց առաջ հարկավոր է մսաջուրը թափել, իսկ խխունջները հոսող ջրի տակ լվանալ:



Պատրաստվել է Աշխարհի շուրջ 

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում