Հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այցելել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանի տուն, խուզարկել են տունն ու Կարապետյանին տարել ոստիկանության բաժին:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել են Կարապետյանի հարազատները, բաժնում նրան դաժանաբար ծեծել են, այնուհետև երեկոյան ազատ են արձակել, իսկ հոկտեմբերի 31-ին Հայկին կրկին կանչել են ոստիկանություն և երկու ամսով կալանավորել թմրանյութեր իրացնելու կասկածանքով:
Երիտասարդի բարեկամները իրենց որդուն պաշտպանելու և իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը:
Հայկ Կարապետյանի մայրը՝ Մարգո Կարապետյանը, պատմել է, որ հոկտեմբերի 26-ին առավոտյան ոստիկանները ուժեղ ծեծել են իրենց տան դուռը, որդուն հարցրել, այնուհետև պահանջել են, որ մայրը Հայկին քնից հանի:
«Ես մինչև հասա երեխուս սենյակը, իրանք լցվեցին ներս: Քսանից ավել տղամարդիկ էին, սենյակում միայն ներկայացան, որ Արագածոտնի մարզի ոստիկանությունից են, հետո տղաս հագնվեց, դուրս եկավ, ասացին՝ «նարկոտիկի համար ենք եկել, ինչքան զենք-զինամթերք կա. ինչ թմրանյութ ունեք բերեք, ներկայացրեք»: Ասացի՝ իմ տանը ոչ մի նման բան չկա: Ամուսինս, ով ֆիդայի է եղել, մի դանակ ուներ, դա էլ որպես իրենից հուշ պահում էինք: Ցույց տվեցի նրանց, դա էլ տարան փորձաքննության: Ամբողջ տունը տակնուվրա արեցին, նույնիսկ շուն էին բերել, ման եկան, ոչ մի բան չգտան: Հետո քննիչը հարցեր տվեց, գրեց: Ասաց՝ գնում ենք, ասացի՝ տղայիս ո՞ւր եք տանում, քննիչը պատասխանեց՝ Հայկին պիտի տանենք, հարցերին պատասխանի, թողնենք՝ գա», – պատմել է Մարգո Կարապետյանը:
Վերջինս պատմել է, որ նույն օրը երեկոյան իր եղբայրը գնացել է ոստիկանություն և տղայի հետ վերադարձել են տուն:
Երբ մայրը որդուն հարցրել է, թե արդյոք նրան ծեծել են, որդին պատասխանել է, թե «դրանց ձեռն ընկնողը չի ծեծվի՞, այ մեր»: Նա, սակայն, մորը ցույց չի տվել իր կապտուկները, միչդեռ փոքր քույրը՝ Անգին Կարապետյանը, մեզ պատմել է, որ եղբոր մարմնի վրա տեսել է բազմաթիվ կապտուկներ:
Ամբողջությամբ այստեղ
Տեղեկատվությունը` Epress.am-ի:
Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:
Աշխարհի շուրջ. Ուրիշ ինչ կարելի է սպասել հոկտեմբերի 27 տեռորով իշխանությունը զավթած տականքներից, տեռոր ու շանտաժ եւ ազգի թափթփուկների խրախուսում, սա այսօրվա Հայաստանն է, մարտի 1 է, որ ամեն օր կրկնվում է :

Комментариев нет:
Отправить комментарий