11.22.2012

ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին (տեսանյութ)

«Հակահարված» art խմբի հերթական ակցիայի ժամանակ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը:

«Փորձում էինք ակցիա իրականացնել, չորս հոգով ներս մտանք «Սև շենք» ու փորձում էինք բարձրաձայնել, որպեսզի ուսանողությունը ոտքի ելնի, դեմ գնա կառավարական ռեժիմին: «Չենթարկվել ռեժիմին». անընդհատ այս արտահայտությունն էր կրկնվում, ու հանկարծ դեկանը ու մի քանի ԵՊՀ աշխատակիցներ մոտեցան ու սկսեցին գոռալ, արտակարգ վիճակ ստեղծվեց, ու սկսեցին ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին»,- ասաց Լուսինեն՝ հավելելով, որ ակցիայի ժամանակ ոչ մի ավելորդ բան չի եղել, այն տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, հայտնում է  iLur am -ը:

Ամեն ինչ պարզ է կարծում եմ, ամենայն հավանականությամբ, իրենց ռեժիմի շնիկ համարող ու իրականում մանկավարժի մասնագիտության հետ որեւե կապ չունեցող անձիք, ազգի տականք հանցագործների բանդային հաճոյանալու համար, շակալների /դժվարանում եմ անգամ որեւե կենդանու նմանեցնել/ ոհմակին հաշվեհարդար տեսնելու հրաման են տվել այլախոհ մարդու նկատմամբ:
Մինչդեռ այդ նույն դեկանը ուսանողներին ռեժիմի միջոցառումներին ուղարկելու պարտավորություն է զգում իր պաշտոնի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում