11.17.2012

Ա. Սարգսյան. «2003 -ի ընտրություններում Ռ. Քոչարյանը ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, ասել է, որ չի հիշում որևէ դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին:

 «Եթե խոսվում է ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերանը տեսնեն: Այ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով՝ մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելիս ասելու եմ՝ թխի թող գա, որովհետև այդ մարդը 2003-ի նախագահական ընտրություններում իր հայտարարագրով ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ բոլոր տեղեկատվական ոլորտի, հանքարդյունաբերության եւ այլնի սեփականատերն է, ինչը այս երկրում զարգանալու հնարավորություն կամ նյութական արժեքներ բերելու հնարավորություն ունի: Ու այս մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տան: Ընդհանրապես այն կուսակցությունները, ովքեր փողով քվե են գնել, ովքեր հայ մարդու ընտրելու իրավունքը փողով են գնահատել՝ թքել են էդ մարդու հոգու, խղճի վրա: Այդ մարդիկ ժողովրդի անունից խոսելու, ժողովրդի առաջ ելույթ ունենալու ու մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն»,-նշել է Ա.Սարգսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում