Եգիպտոսում ամբոխը փորձել է բռնաբարել ֆրանսիացի լրագրող Սոնյա Դրիդին, ֆրանսիական France24 հեռուստա ընկերության ուղիղ եթերում: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19 - ին, այն ժամանակ, երբ Ս. Դրիդին ուղիղ ռեպորտաժ էր վարում Կահիրեյի Տահրիր հրապարակից :Հեռարձակումը դեռ չավարտած լրագրողը անմիջապես շրջապատվել է հիմնականում երիտասարդներից բաղկացած բազմության կողմից:
«Ես շրջապատված էի իմ թիմով, ուստի մեծ վտանգ չէի զգում, ես կարողացա ավարտել ուղիղ հեռարձակումը, բայց վերջում իրավիճակը լրջորեն լարված էր: Հիմնականում երիտասարդներից բաղկացած բազմությունը շրջապատեց մեզ: Նրանք փորձում էին դիպչել ինձ, արձակեցին իմ շորի կոճակները, ինձ բռնել էր իմ գործընկերը եւ փորձում էր շեղել մինչեւ մենք դուրս եկանք ամբոխի մեջից», - ասել է Դրիդին:
«Ինձ հաջողվեց խուսափել ամենավատ արարքներից, քանի որ տաբատիս գոտին ամուր էր» - ավելացրեց Սոնյան:
Աղբյուր
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий