10.01.2012

Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Compass խումբը: (Վիդեո)

30/09/2012
 Հայաստանը դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում», շատերի համար անակնկալ, կներկայացնի Compass խումբը` «Sweetie baby» երգով»: Քիչ առաջ Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում ավարտվեց հայաստանյան ընտրական եզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցան բոլոր` 17 մասնակիցները: Նշենք, որ այս խումբ աչքի ընկավ լավ եւ ինքնատիպ կատարումով եւ արժանի են մասնակցել երգի միջազգային փառատոնին:
Եզրափակիչ փուլի համերգի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանը եւ «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Շոու ծրագրում ելույթ ունեցան նաեւ Հայասատանի առաջին «եվրատեսիլագնաց» Անդրեն, Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011-ի» հաղթող «Candy» խումբը:Նշենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» ներկայացնող մասնակիցը ընտրվել է 50/50 տարբերակով` հեռուստադիտողների SMS քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով (SMS) կարող էին մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Քվեարկությունը սկսվել է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից եւ ավարտվել է վերջին երգի ավարտից 15 րոպե անց:Եզրափակիչ փուլ էր անցել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը, որը հաղթող չդարձավ:
Նոյեմբերի 28 -ին, Ամստերդամի "Heineken Music Hall" համերգասրահում "COMPASS Band"-ի տղաները կատարեցին "Sweetie baby" երգի առաջին փորձերը:
http://top-news.am/index.php?newsid=11702&ng=7&nt=1

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում